68 տարեկան հասակում վախճանվել է Fleetwood Mac խմբի նախկին կիթառահար Դենի Քիրուենը:
Եվրամիությունը կշարունակի հետեւել G7-ի ամփոփիչ կոմյունիկեին, որը համաձայնեցվել է Կանադայի գագաթնաժողովի բոլոր մասնակիցների կողմից՝ չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որը վերջին պահին հրաժարվեց հավանություն տալ այդ փաստաթղթին:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ներդաշնակության սկզբունքի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանբակ ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պնդում է, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում դաշինքն առաջընթացիէ հասել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նշանակումներ է կատարել:
Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագու Հուբերտ Վիրտը որոշել է Ռուսաստան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ժամանել տրակտորով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալներ նշանակելու մասին:
Հակառակ ակնկալիքների՝ Ադրբեջանում 2018 թ. առաջին կեսին մարդու իրավունքների բնագավառում իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև ուղեկցվել է ճնշումների և հետապնդումների նոր ալիքով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արև Սամուելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
Ըստ Արամ Գ. Սարգսյանի՝ արցախյան հակամարտության բանակցային գործընթացը մտնելու է փակուղի. «Իրենց համար դա այլևս մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, իրենց նպատակները շատ ավելի գլոբալ են»։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել է խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ ստեղծելու և Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը բանակցային գործընթացում տեսնում է Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի դերի ակտիվացում: Նա Ֆրանսիայի ակտիվացման հանգամանքը պայմանավորում է Եվրոպայում այս երկրի դիրքերի ուժեղացման հետ:
Հայաստանի Հանրապետության կառավարության հունիսի 11-ի արտահերթ նիստում ներառված է քաղաքաշինության պետական կոմիտեի նոր նախագահի նշանակման հարցը:
ԱՄՆ-ի վարչակազմը ցանկանում է պարզել՝ անկեղծ են արդյոք Կորեական թերակղզու միջուկազերծում իրականացնելու ԿԺԴՀ-ի մտադրությունները:
Բասկերի երկրի՝ Իսպանիայի հյուսիսի ինքնավար տարածաշրջանի տասնյակ հազարավոր բնակիչներ 202 կիլոմետր երկարությամբ կենդանի շղթա են կազմել՝ ավելի շատ անկախության պահանջով, տեղեկացնում է BBC-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ:
ՀՀ կառավարության՝ հունիսի 11-ի արտահերթ նիստում Հատուկ քննչական ծառայության նոր պետ կնշանակվի:
Սինգապուրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Վիվիան Բալաքրիշնանը հունիսի 11-ին Մեծ Բրիիտանիայի BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային տված հարցազրույցում հասկանալ է տվել, որ իր երկիրը վճարել է St. Regis հյուրանոցում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ նրա պատվիրակության մնալու վարձը։
«Վերջին 2-3 օրերի դեպքերն ընդհանրապես իմ համբերությունը լցրեցին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը՝ խոսելով վերջին օրերին Կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մասին։
Իրանի ԱԳ նախարարությունն ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի սկսվելուց մեկ օր առաջ Հյուսիսային Կորեայի իշխանություններին նախազգուշացրել է միջազգային պայմանավորվածությունները խախտելու Վաշինգտոնի սովորության մասին:
Դերասան Ռոբերտ դե Նիրոն անպարկեշտ հայհոյել է՝ խոսելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մասին, հաղորդել է TMZ-ն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 10-ին Հայաստանի 18 համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ եւ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես մասնակցելու է հունիսի 14-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության բացմանը:
Պեկինը Փհենյանի խնդրանքին ի պատասխան ինքնաթիռ է տրամադրել Կիմ Չեն Ընին Սինգապուր մեկնելու համար, որտեղ հունիսի 12-ին պետք է կայանա նրա հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել Ռուսաստան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մեկնելու եւ քաղաքական բանակցություններ վարելու հնարավորությունը:
Աֆղանստանի հյուսիս-արեւելքում՝ Տաջիկստանին սահմանակից Քունդուզի նահանգի շրջաններից մեկում հունիսի 11-ի առավոտյան «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի ընթացքում սպանվել են կառավարական ուժերի 15 զինծառայողներ:
Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին վաղօրոք շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ՝ այդ կապակցությամբ տորթ մատուցելով իրենց համատեղ ճաշկերույթին: