Բաժիններ՝

Մահացել է Fleetwood Mac-ի՝ անօթևան դարձած կիթառահար Դենի Քիրուենը

68 տարեկան հասակում վախճանվել է Fleetwood Mac խմբի նախկին կիթառահար Դենի Քիրուենը: Այդ մասին հունիսի 11-ին հայտնել է The Guardian-ը: Մահվան պատճառը դեռեւս չի նշվում:

Քիրուենը կոլեկտիվ էր եկել 1968 թվականին՝ դրա հիմնադրվելուց մեկ տարի անց: Այդ ժամանակ նա 18 տարեկան էր: Երաժիշտը տրվել էր ալկոհոլին եւ 1972 թվականին վտարվել Fleetwood Mac-ից: Դրանից հետո Քիրուենն զբաղվել է մենակատարի կարիերայով՝ թողարկելով չորս ստուդիական ալբոմ:

1970-ական թվականներից հետո Քիրուենն անօթեւան էր: 1993 թվականին The Independent-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, թե ինքը իսկական տուն չի ունեցել այն ժամանակվանից, երբ սկսեց հյուրախաղերի մեկնել Fleetwood Mac-ի հետ:

2015 թվականին Fleetwood Mac-ի անդամները, Forbes հանդեսի վարկածով, տեղ են գտել աշխարհի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների թոփ-10-ում: Կոլեկտիվը թողարկել է 18 ստուդիական ալբոմ եւ շարունակում է համերգային գործունեությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս