«Շատ հավանական է, որ առաջիկայում նոր քաղաքական ուժեր առաջանան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Սահակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը պայմանական ազատազրկման է ենթարկել Ադրբեջանի միավորված կոմունիստական կազմակերպության նախագահ և «Խուլերի ադրբեջանական միություն» հասարակական միավորման փոխնախագահ Մուսա Տուկանովին:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին, նորություն չի համարում։
Սերբիան բավարարված է Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսությունում Եվրամիության միջնորդությունից, բայց հնարավոր է համարում, որ բանակցություններին նաեւ կարող է միանալ Ռուսաստանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պետությունների ղեկավարներից առաջինին, հանձնվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Բարեկամության շքանշանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Տիգրան Արզումանյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ նշանակելու մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերգեյ Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Մալայզիայի նոր վարչապետ Մահաթհիր Մոհամադը կառավարական պաշտոնյաներին թույլ է տվել որպես նվեր ընդունել միայն ուտելիք, ծաղիկներ ու մրգեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել արդարադատության նախարարի տեղակալների նշանակելու մասին:
Եվրամիությունը (ԵՄ) Կոսովոյում փոխել է հանրակցության առաքելության մանդատը (EULEX) եւ այն երկարաձգել է երկու տարով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 14-ը:
Նախ հիշեցնեմ. երեկ առավոտյան ինձ զանգահարեց պարոն Գրիգոր Գրիգորյանը և իր վրդովմունքը հայտնեց նշված հոդվածի կապակցությամբ: Ինչպես արդեն պատմել եմ, նա տեղեկացրեց ինձ, որ որևէ հարցաքննության չի ենթարկվել և այդ թեմային առնչվող հայտարարություններ չի արել, առավել ևս` նման մտացածին ու կեղծ բովանդակությամբ հայտարարություն, որ վերագրվել է իրեն:
Հյուսիսատլանտյան դաշինքը եւ Եվրոպական միությունը որոշում են ընդունել ընդլայնել իրենց ներկայությունն Իրաքում:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը կիրակի օրը՝ հունիսի 10-ին, կժամանի Սինգապուր՝ մասնակցելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպմանը:
Մի շարք մզկիթների փակման եւ երկրից իմամների ատաքսման վերաբերյալ Ավստրիայի իշխանությունների որոշումը ռասիստական եւ խտրական քաղաքականության դրսեւորում է, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։
«Թուրքական հոսքի» առաջին գծով ռուսական գազի մատակարարումները Թուրքիային կսկսվեն մինչեւ 2019 թվականի վերջը:
«Արցախում գործընթացները շատ բնական հունի մեջ են ու որևէ անհանգստության պատճառ և տեղիք չեն տալիս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։
Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը կոչ է անում սյունեցիներին՝ վախի մթնոլորտի առկայության դեպքում դիմել իրեն։
Ռուսաստանը եւ Չինաստանը տրամադրված են խորացնելու ու ներդաշնակեցնելու ինտեգրացիոն գործընթացները Եվրասիայում:
Արմավիրի նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանը, ով նախկինում զբաղեցնում էր առողջապահության փոխնախարարի պաշտոնը, կարծում է, որ իր ղեկավարությանը վստահված մարզում խնդիրները նույնն են, ինչ ամբողջ հանրապետությունում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա վստահություն հայտնեց, որ հնարավոր է` որոշ խոչընդոտների հանդիպի, բայց դրանք լուծելի են, իսկ այս պահին որևէ խոչընդոտ չունի։
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը կիսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն Արցախի հիմնախնդրի հարցում և անհրաժեշտության դեպքում պատրաստ է աջակցել նրան։
«Ինչքան էլ ես տարաձայնություններ ունենամ պարոն Փաշինյանի հետ, Արցախյան հարցում ես 100 տոկոսով իր մոտեցումներին կողմնակից եմ»:
ՀՀ կառավարության որոշմամբ Աշոտ Մարտիրոսյանը նշանակվեց միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ:
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ երկրի իշխանություններն ստուգման արդյունքներով մտադիր են փակել յոթ մզկիթ եւ երկրից արտաքսել 60 իսլամական քարոզիչների:
Ալ-Քուդսի օրվա առթիվ հունիսի 8-ին Իրանում տեղի են ունենում զանգվածային հակաիսրայելական ցույցեր՝ նվիրված Պաղեստինի ժողովրդի աջակցությանը:
ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ղեկավարներն ընդլայնված գործընկերության վերաբերյալ նոր հռչակագիր կստորագրեն դաշինքի՝ հուլիսի 11-12-ին կայանալիք գագաթնաժողովում:
Գրեթե 1,5 հազար մարդ է տարհանվել Հռոմի մետրոյից:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դիմում է բոլոր պետական, հետազոտական, գործարար և քաղաքացիական հասարակության շահագրգիռ ինստիտուտներին` կոչ անելով ձևավորել համապատասխան հարթակ բնապահպանական խնդիրների քննարկման համար:
րցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հունիսի 8-ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հայտարարությունը տարակուսանք եւ վրդովմունք է հարուցում: