«Հայաստանի այս նախաձեռնությունը կարող է նպաստել բանակցային գործընթացի ավելի իրական դառնալուն»

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը բանակցային գործընթացում տեսնում է Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի դերի ակտիվացում: Նա Ֆրանսիայի ակտիվացման հանգամանքը պայմանավորում է Եվրոպայում այս երկրի դիրքերի ուժեղացման հետ:

«Միացյալ Թագավորությունը դուրս եկավ Եվրամիության կազմից, և այդտեղ միակ միջուկային պետությունը մնաց Ֆրանսիան, ինչը կհանգեցնի երկրի արտաքին քաղաքականության որոշակի ակտիվացմանը, որն էլ առաջիկայում կարտահայտվի միջնորդական գործողությունների մեջ»,-նշեց Սաֆրաստյանը:

Անդրադառնալով Արցախի հիմնահարցի կարգավորմանը՝ նա ողջունեց Հայաստանի իշխանությունների այն նախաձեռնությունը, որով Արցախը պետք է ուղղակիորեն ներկայացված լինի բանակցային գործընթացում:

«Հայաստանի այս նախաձեռնությունը, կարծում եմ, կարող է նպաստել բանակցային գործընթացի ավելի իրական դառնալուն»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930