Բաժիններ՝

ԵՄ-ն լիովին կհետևի G7-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեին

Եվրամիությունը կշարունակի հետեւել G7-ի ամփոփիչ կոմյունիկեին, որը համաձայնեցվել է Կանադայի գագաթնաժողովի բոլոր մասնակիցների կողմից՝ չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որը վերջին պահին հրաժարվեց հավանություն տալ այդ փաստաթղթին: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը հունիսի 11-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում:

«Եվրամիությունը լիովին կհետեւի «յոթնյակի» գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությանը»,- ասել է նա: Սհինասը հատկապես ընդգծել է, որ ԵՄ-ն կշարունակի հավատարիմ մնալ միջազգային հարաբերությունների եւ առեւտրի սկզբունքներին, որոնք հիմնված են կանոնների վրա:

Նա ըստ որում հրաժարվել է ուղղակիորեն մեկնաբանել Թրամփի հայտարարությունը, որը փաստորեն ջնջել է Կանադայի գագաթնաժողվի արդյունքները: Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պաշտպանում ամփոփիչ պաշտոնական հայտարարությունը, որը Կանադայում ընդունվել է «մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով: Նա պարզաբանել է, որ այդ որոշումն ընդունել է այն մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի արած մի շարք արտահայտությունների պատճառով, թե պողպատի եւ ալյումինի ներմուծման՝ ԱՄՆ-ի մաքսերը «վիրավորական են», եւ ինքը «թույլ չի տա նստել իր վզին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս