
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն առաջընթաց է արձանագրել Ռուսաստանի հետ հարաբերություններում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պնդում է, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում դաշինքն առաջընթացիէ հասել։
«Այն ամենը, ինչ անում Է ՆԱՏՕ-ն, համապատասխանում է նրա միջազգային պարտավորություններին: ՆԱՏՕ-ն «երկակի մոտեցման» ուղեգիծ է բռնել Ռուսաստանի հետ հարաբերություններում, որը ներառում է պաշտպանությունը եւ երկխոսությունը: Եվ մենք այդ երկու ուղղություններով է առաջընթացի ենք հասել»,- հայտարարել է Ստոլտենբերգը Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ հունիսի 11-ին Հռոմում կայացած հանդիպումից հետո:
Նա հույս է հայտնել, որ մինչեւ հուլիսի կեսերն ամբողջովին օպերատիվ կդառնա ՆԱՏՕ-ի այն կենտրոնը, որը բացվել է Նեապոլում դաշինքի տարածաշրջանային հրամանատարությանն առընթեր: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ կենտրոնի գործառույթները կներառեն ահաբեկչական սպառնալիքի մոնիթորինգը եւ Միջերկրածովյան տարածաշրջանում գործողությունների համակարգումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: