Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ-ադրբեջանական սահմանի՝ նախիջևանյան ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մի քանի դիտարկում ունեմ: Ուզում եմ կիսվել:
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ներկայացուցիչները հունիսի 11-ից 13-ը Մինսկում կմասնակցեն Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2018թ. պլանով նախատեսված հակաօդային պաշտպանության ոլորտի հարցերի քննարկմանը:
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Ալմաթիում հունիսի 11-ին մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:
ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհուրդը ողջունում է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ հունիսի 12-ին կայանալիք գագաթնաժողովը:
ԱՄՆ-ի վարչակազմը հաստատել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առանորդ Կիմ Չեն Ընը առանձին հանդիպում կանցկացնեն նախքան հունիսի 12-ին գագաթնաժողովի սկսվելը:
Գեղարքունիքի մարզի Վանեվան ու Տորֆավան համայնքներում հունիսի 10-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով իրենց պաշտոններում վերընտրվել են գործող գյուղապետեր Նորայր Հարությունյանը եւ Ահարոն Խաչատրյանը:
Ադրբեջանի Սաաթլիի շրջանի Սմադաքենդ գյուղի բամբակի տնկարաններում աշխատող 24 մարդ թունավորվել է թունաքիմիկատներից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստան այցելության նախօրեին Ադրբեջանի կողմից Արցախի ՊԲ զինծառայողի սպանությունը սադրանք է՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը և լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածությունների տապալմանը։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչները հանդես են եկել Ժիրայր Սէֆիլյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու անձնական երաշխավորությամբ:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սինգապուրում կայանալիք հանդիպումը կդառնա միայն Կորեական թերակղզու միջուկազերծման «տեւական գործընթացի» սկիզբը, որը կարող է տարիներ տեւել:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում ուղեւորություններ է կատարում ավտոմոբիլով, որը պետական գրանցանիշեր չունի եւ որի վրա ամրացված են սոսկ ԿԺԴՀ-ի դրոշներ։
ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի (բարձրագույն մարմին, որի աշխատանքին մասնակցում են կազմակերպության երկրների ղեկավարները) հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին:
Fox News հեռուստաալիքի հաղորդավարուհի, ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի դուստր Աբբի Հանթսմանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին դիկտատորներ է անվանել:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն բովանդակալից է որակել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ գագաթնաժողովի նախօրյակին ԿԺԴՀ-ի պատվիրակության հետ հունիսի 11-ին Սինգապուրում կայացած բանակցությունները։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր առաջիկա հանդիպումը «լավ կանցնի»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին «անհետեւողականության» մեջ է մեղադրել «մեծ յոթնյակի»՝ Կանադայում տեղի ունեցած՝ գագաթնաժողովից հետո, որտեղ Միացյալ Նահանգների ղեկավարը հրաժարվել է պաշտպանել ափոփիչ պաշտոնական հայտարարությունը Կանադայի հետ տարաձայնությունների պատճառով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, ԿԶՆ ինովացիոն լաբի տնօրեն Էրիկ Գյուլազյանը տեսակոնֆերանս են ունեցել աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուի հետ:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պագամավոր Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր է ստորագրել Ժիրայր Սէֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար:
ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգում չորս մարդ է զոհվել հունիսի 10-ին միաշարժիչ ինքնաթիռի կործանման հետեւանքով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Նազարյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալներ նշանակելու մասին:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հուլիսին հրավիրել է Փհենյան՝ գագաթնաժողովի երկրորդ փուլին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մանուկ Մկրտչյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
Կանադայում G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ պաշտոնական հաղորդագրությունը չստորագրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափի որոշումը հիասթափեցնում է եւ փոքր-ինչ ընկճում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F-15 կործանիչ է աղետի ենթարկվել Ճապոնիայի Օկինավա հարավային կղզու շրջանում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զայրացրել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի որոշումը, համաձայն որի այդ երկրում փակվելու են յոթ մզկիթներ, իսկ որոշ իմամներ երկրից արտաքսվելու են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրի գագաթնաժողովում քննարկելու են երկու երկրների միջեւ նոր հարաբերությունները, Կորեական թերակղզում խաղաղության համակարգի ստեղծումն ու թերակղզու միջուկազերծումը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ալմաթիում մասնակցում է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի 18 համայնքներում հունիսի 10-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ավարտին, նախնական տվյալներով մասնակցության միջին ցուցանիշը կազմել է 54.67% (15 հազ. 487 ընտրողից)։