«Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ավելի ակտիվ դառնա»

Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ներդաշնակության սկզբունքի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանբակ ասաց  Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է դառնա ավելի ակտիվ: «Պետք է մեր ներկայությունը և տարածաշրջանում, և որպես պետություն, որն ունի արտաքին քաղաքականություն, ավելի տեսանելի դարձնել աշխարհին»,-հավելեց նա:

Սաֆրաստյանը նշեց, որ ելնելով ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության բնույթից, մեր ժողովրդի քաղաքականությունից՝ ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ներդաշնակության սկզբունքի վրա: «Կարծում եմ՝ ներդաշնակությունը պետք է հիմնավորվի, պետք է հաշվի առնվեն մեր երկրի պատմական, քաղաքական հատկությունները, և չպետք է մոռանանք, որ մենք Մերձավոր Արևելքում ունենք համայնքներ, մենք ունենք մեծ փորձառություն հարաբերվելու իսլամի հետ՝ տարածելով համերաշխության այն դաշտը, որ կա իսլամի և քրիստոնեության միջև»,- ասաց նա:

Նա հորդորեց արտաքին քաղաքականությունը տեսականորեն ձևակերպել և ներկայացնել աշխարհին՝ դրանով իսկ Հայաստանի դերը միջազգային ժամանակակից հարաբերությունների համակարգում ավելի հստակ դարձնելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930