«Զարմանում եմ՝ ինչու է մեր Պաշտապնության նախարարն ամեն անգամ հայտարարում, որ անհանգստանալու կարիք չկա». Արամ Գ. Սարգսյան

«Արցախի հարցը հիմա ավելի քան դառնում է  արդիական»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը՝ մատնանշելով վերջին օրերին Նախիջևանում տեղի ունեցող իրադարձությունները։

Ըստ նրա՝ արցախյան հակամարտության բանակցային գործընթացը մտնելու է փակուղի. «Իրենց համար դա այլևս մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, իրենց նպատակները շատ ավելի գլոբալ են։ Զարմանում եմ՝ ինչու է մեր Պաշտպանության նախարարն ամեն անգամ հայտարարում, որ անհանգստանալու կարիք չկա, երբ ադրբեջանական մամուլից պարզվում է, որ Նախիջևանի տարածքում 11 հազար հեկտար են վերցրել»։

Ա. Սարգսյանի խոսքով՝ հայկական կողմը պարտավոր է ուղղակի նախահարձակ, բացահայտող քաղաքականություն վարել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս