Ֆուտբոլային տրակտորը Գերմանիայից գնում է Ռուսաստան՝ 2018-ի աշխարհի առաջնությանը
Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագու Հուբերտ Վիրտը որոշել է Ռուսաստան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ժամանել տրակտորով: Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է անցնում նրա ճանապարհորդությունը։
Գերմանիայի Ֆորխհայմ քաղաքի բնակիչ Հուբերտ Վիրտը 70 տարեկան է: Մայիսի 15-ին նա Լեհաստանով ու Բելառուսով Ռուսաստան ճանապարհորդության է ուղեւորվել 1936 թվականի արտադրության Lanz Bulldog տրակտորով: Դրան կցված է տուն՝ անիվների վրա, որը գարեջրի տակառի տեսք ունի՝ «Hallo Moskau!» մակագրությամբ: Վիրտի հետ միասին Եվրոպայով ճանապարհորդում է նրա շունը:
Գերմանացի երկրպագուի երթուղու վերջնակետը Մոսկվան է, որտեղ հունիսի 14-ին մեկնարկելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: