
Դատարանն Ուլյուկաևին դատապարտեց ութ տարվա ազատազրկման

Դատարանը ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին դատապարտել է ութ տարվա ազատազրկման եւ 130 մլն ռուբլի տուգանքի: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է դատարանի դահլիճից:
«Ուլյուկաեւին մեղավոր ճանաչել ՌԴ Քրեական օրենսգրքի 290 հոդվածի վեցերորդ մասով եւ նրան դատապարտել ութ տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում եւ 130 մլն ռուբլի տուգանքի»,-որոշումը հրապարակելէ դատավորը:
Ուլյուկաեւը կալանքի տակ է վերցվել դատարանի դահլիճում: Մեղմացուցիչ հանգամանքների թվում դատարանը նշել է, որ Ուլյուկաեւն ունի երկու մանկահասակ երեխաներ ու զառամյալ ծնողներ, դրական բնութագրեր, շնորհակալագրեր, պատվոգրեր եւ գիտական աստիճան: Դրա հետ մեկտեղ դատարանը եկել է այն եզրակացության, որ նախկին նախարարի պատիժը հնարավոր է միայն ազատազրկման տեսքով: Ավելի վաղ հաղորդվել է, որ դատարանը նախկին պաշտոնյային մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: