Բաժիններ՝

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհը մարդկային կյանքեր է խլում

Հրշեջ ծառայության աշխատակից է զոհվել «Թոմաս» բնական հրդեհը մարելիս, որն արդեն տասն օր մոլեգնում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում: Այդ մասին հայտնել է Associated Press ամերիկյան գործակալությունը:

Ըստ նրա տեղեկատվության, զոհվածը՝ Քորի Այվերսոնը, 32 տարեկան էր: Նա ապրում էր Սան Դիեգոյում՝ երկամյա դստեր հետ եւ իր կնոջ հետ սպասում էր երկրորդ երեխայի ծնվելուն:

Ողբերգությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի նահանգի Վենտուրայի շրջանում կրակի մարմանն ուղղված գործողության ժամանակ:

Գործակալության տվյալներով՝ Այվերսոնը դարձել է հրդեհի երկրորդ զոհը: Ավելի վաղ 70-ամյա Սանտա Պաուլան զոհվել էր ծխից թունավորվելուց եւ անցած շաբաթ տարհանման ընթացքում ստացած վնասվածքներից:

«Թոմաս» հրդեհն իր մասշտաբներով չորրորդ հրդեհն է դարձել Կալիֆոռնիայի պատմության մեջ: Տարհանված են հազարավոր մարդիկ, այրվել է գրեթե հազար շենք, որոնց մեծամասնությունը բնակելի կառույցներ են: Կրակի դեմ պայքարում են 8 հազարից ավելի հրշեջներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս