«Հայաստանը պարտադրված է ունենալ այն նվազագույն սպառազինությունը, որը թույլ կտա լուծել անվտանգության խնդիրները». Սերժ Սարգսյան

«Հայաստանը պարտադրված է ունենալ այն նվազագույն սպառազինությունը, որը թույլ կտա լուծել անվտանգության խնդիրները». Սերժ Սարգսյան

Հայաստանը պարտադրված է ունենալ այն զինված ուժերը, որն ունի այսօր, քանի որ դա հնարավորություն կտա լուծել երկրի անվտանգության խնդիրները: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Global Military» ինդեքսը Հայաստանը համարում է Եվրոպայի ամենառազմականացված երկիրը և աշխարհի երրորդը: Պատասխանելով հարցին, թե չի մտահոգում իրեն այն, որ մենք դառնում ենք բանակ-պետություն՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Ո՛չ, իհարկե չի մտահոգում: Նախ՝ դա մեր թերությունն է. իշխանությունների թերությունն է, որ այդպիսի տեղեկություններ հայտնվելուն պես մենք բացատրական աշխատանքներ չենք կատարում: Գիտեք, այդպիսի ռեյտինգները, այդպիսի չափորոշիչները, դրանք միշտ յուրահատուկ են և առաջին հայացքից ստեղծվող տպավորությանը ոչ համապատասխանող: Ի՞նչ նկատի ունեմ: Դուք ասում եք՝ ռազմականացված պետություն. առաջին տպավորությունն այն է, թե փողոցում տանկ կա, և նույնիսկ եթե տանկ չկա, ապա պետությունն ընդհանրապես ռազմականացված է, քաղաքացիական իրավունքները սահմանափակված են և այլն: Փառք Աստծո, որևէ մեկը դա չի կարող ասել»:

ՀՀ Նախագահն ընդգծել է, որ այդ ռեյտինգը որոշվել է մի քանի չափորոշիչներով. օրինակ՝ բնակչության մեկ շնչին ընկնող ծանր տեխնիկայի թվով: «Իհարկե, նորմալ պայմաններում որևէ մեկի մտքով չէր անցնի, որ երեք միլիոն ժողովուրդը ունենար այսպիսի զինված ուժեր, բայց արդյո՞ք մենք կամավոր ենք այդ ճանապարհն ընդունել, մենք պարտադրված ենք դա անել: Մի կողմից մեզ մեղադրում են, որ իբր թե մենք ավելի թույլ ենք ռազմականապես, քան Ադրբեջանը, մյուս կողմից ասում են ռազմականացված եք, հիմա ինչպե՞ս հասկանանք, ո՞րն է այն ոսկե միջինը: Մենք պարտադրված ենք, մենք ուղղակի պարտադրված ենք ունենալ այն նվազագույնը, որը հնարավորություն կտա լուծել մեր անվտանգության խնդիրները: 2016 թվականի ապրիլն էլ ցույց տվեց, որ մենք մեզ ավելորդություններ թույլ չենք տվել և ավելորդ բաներ չունենք»,- հայտարարել է Նախագահ Սարգսյանը:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։