Բաժիններ՝

Ամերիկացիների մեծամասնությունը համակրում է Մելանյա Թրամփին

Ամերիկացիներիների 54 տոկոսը համակրանքով է վերաբերվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տիկնոջը՝ Մելանյա Թրամփին: Այդ մասին վկայում են հարցման տվյալները, որոնք դեկտեմբերի 15-ին հրապարակել է Gallup հետազոտական ընկերությունը:

Հարցման արդյունքների համաձայն, 2017 թվականի հունվարից ԱՄՆ-ի առաջին տիկնոջ ժողովրդականությունն աճել է 17 տոկոսով եւ կազմել 54 տոկոս: Դրա հետ մեկտեղ ամերիկացիների 33 տոկոսը բացասաբար է վերաբերվում Թրամփի կնոջը: Հարցվածների մնացած 13 տոկոսը չի ձեւակերպել իր վերաբերմունքը նրա նկատմամբ:

Մինչդեռ, Gallup-ի տվյալների համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Թրամփին դրական է վերաբերվում հարցման մասնակիցների 41 տոկոսն այն դեպքում, երբ հարցվածների 56 տոկոսը բացասական վերաբերմունք է հայտնել Միացյալ Նահանգների նախագահի նկատմամբ, եւս 3 տոկոսն իր կարծիքը չի ձեւակերպել այդ հարցի վերաբերյալ: Gallup-ի հարցումը հեռախոսով անցկացվել է դեկտեմբերի 4-ից մինչեւ 11-ը: Դրան մասնակցել են 1049 չափահաս ամերիկացիներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս