«Թուրքիային ղարաբաղյան խնդրի հետ կապելը մանկամտություն է». Արման Նավասարդյան

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը գտնում է, որ բոլորովին չպետք է զուգահեռներ անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և Արցախի Հանրապետության ճանաչման խնդրի միջև:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ սրանք բոլորովին տարբեր երևույթներ են. «Բայց ընդհանուր քաղաքական մթնոլորտը մեզ համար այսօր բավական բարենպաստ է, պետք է կարողանալ դրանից օգտվել: Եթե հիշում եք, վերջին շրջանում հայկական դիվանագիտությունը քայլեր արեց, որոնք միայն մեր օգտին են: Մենք պլյուսով ենք դուրս եկել շատ հարցերում, ես նկատի ունեմ՝ ԵՄ-ի հետ ստորագրված փաստաթուղթը, ՀԱՊԿ-ի հայտարարությունը, նկատի ունեմ նաև այն բարոյահոգեբանական մթնոլորտը, որի մեջ գտնվում է այսօր Ադրբեջանի քաղաքականությունը: Չեմ ասում՝ Ադրբեջանը կործանվում է, բայց այսօրվա դեպքերը նրա օգտին չեն խոսում»:

Ա. Նավասարդյանի դիտարկմամբ՝ Թուրքիային ղարաբաղյան խնդրի հետ կապելը մանկամտություն է. «Մենք պարզապես դեմ ենք Թուրքիայի որևէ մասնակցությանը և միջամտությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև որևէ այլ երկիր, անգամ՝ մեր բարեկամ Իրանը, չէինք ուզի, որ մտներ այդ խնդրի մեջ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս