
Պերուի նախագահը հրաժարվեց պաշտոնաթող լինել կոռուպցիոն սկանդալից հետո

Պերուի նախագահ Պեդրո Կուչինսկին հրաժարվել է պաշտոնաթող լինել կոռուպցիոն սկանդալից հետո։
«Ես՝ որպես բոլոր պերուացիների նախագահ, չեմ ուրանա ո՛չ իմ պատիվը, ո՛չ էլ իմ արժեքները»,- դեկտեմբերի 14-ի երեկոյան հայտարարել է Կուչինսկին ազգին հղած հեռուստաուղերձում:
Դեկտեմբերի 13-ին տեղեկատվություն է հրապարակվել Բրազիլիայի Odebrecht շինարարական ընկերության կողմից նախագահ Պեդրո Կուչինսկիի հետ կապված երկու ֆիրմաների 4,8 միլիոն դոլար վճարելու մասին իբր խորհրդատվական ծառայությունների համար: Նախագահն ինքը ժխտել է մասնակցությունն Odebrecht-ի շահերի առաջմղման գործին:
Պերուական ընդդիմությունը կոռուպցիոն սկանդալի ֆոնին պահանջել է Կուչինսկիի անհապաղ պաշտոնաթողությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: