«ԼՀ հիմնախնդրի մասին Ալիևի հայտարարությունները բանակցային գործընթացը խեղաթյուրելու փորձ է». Տիգրան Բալայան. «Ազատություն»
Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ կարելի է դիտարկել որպես իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` մեկնաբանելոv Ադրբեջանի նախագահի՝ ՌԻԱ Նովոստի գործակալության հետ հարցազրույցում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները։
«Հենց Ալիևի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ԼՂ ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։
Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքնախաբեությամբ չզբաղվեր և թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարն արդեն հրապակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- նշել է Բալայանը։