Բաժիններ՝

Ստամբուլում ԻՊ-­ի 4 անդամ է ձերբակալվել

Ստամբուլում Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներին բացահայտելուն ուղղված գործողությունների ժամանակ 4 ահաբեկիչ է ձերբակալվել:

Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:

Հետախուզական գործողությունները միաժամանակ տեղի են ունեցել Ստամբուլի Սկյուդար, Ումրանիյե, Սուլթանբեյ, Փենդիք թաղամասերում:

Հայտնի է, որ այս 4 ահաբեկիչները Սիրիայում թուրքական զորքերի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության ընթացքում պատերազմել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների շարքերում թուրքական ԶՈՒ-­ի դեմ:

«Եփրատի վահան» գործողությամբ Սիրիա ներխուժելու Թուրքիայի իրական նպատակը հյուսիսային շրջանները քրդերից մաքրելն է: Անկարան հայտարարել է, որ թույլ չի տա, որպեսզի սիրիացի քրդերը հիմնավորվեն Եփրատի աջ ափում, ինչով կմեծանա թուրք սիրական սահմանում քրդական ինքնավարության ստեղծման հավանականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31