«Անձամբ պարոն Ծառուկյանը ԲՀԿ նման նախաձեռնության մասին տեղեկատվություն չունի». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ մի քանի հազար ԲՀԿ-ականներ երթով գնալու են Գագիկ Ծառուկյանի մոտ եւ խնդրեն նրան` վերադառնալ քաղաքականություն: ԲՀԿ-ում հույս ունեն, որ դրանից հետո Գագիկ Ծառուկյանն առանց կաշկանդվելու կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին:

«Ժողովուրդ»-ը փորձեց ՀԱՕԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը տեղյակ է, որ ԲՀԿ-ականները նախաձեռնում են գնալ իր տուն եւ խնդրել վերադառնալ քաղաքականություն, ու եթե նման բան տեղի ունենա, ինքը ինչպես է արձագանքելու:

«Անձամբ պարոն Ծառուկյանը ԲՀԿ նման նախաձեռնության մասին տեղեկատվություն չունի: Իսկ հարցի մնացած մասով կասեմ, որ սկզբունքորեն չեմ մեկնաբանում եթե-ապա հարցադրումները, կանխատեսումները ու հավանականության տեսությամբ համեմված տեղեկատվությունները»,- պատասխանեց Տոնոյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31