PepsiCo-ն կնվազեցնի շաքարի պարունակությունն իր ըմպելիքներում

PepsiCo Inc-ը, որը գազավորված ըմպելիքների՝ մեծությամբ երկրորդ արտադրողն է աշխարհում, նպատակ է դրել մինչեւ 2025 թվականը նվազեցնել շաքարի, նատրիումի եւ հագեցած ճարպերի պարունակությունն իր արտադրանքում: Այս մասին գրում Է Fortune հրատարակությունը:

Մասնավորապես, ընկերությունը մտադիր է հասնել այն բանին, որ մինչեւ 2025 թվականն իր ըմպելիքների առնվազն երկու երրորդը 12 հեղուկ ունցիայի չափով (շուրջ 360 մլ) մեկ ստանդարտ բանկայի հաշվով 100-ից պակաս կալորիա պարունակի: Այժմ Pepsi-ի ապրանքային շարքում ցածրկալորիականությամբ գազավորված ըմպելիքների բաժինը կազմում է շուրջ 40 տոկոս:

Նպատակին հասնելու համար ընկերությունը մտադիր է ընդլայնել շաքարի ցածր պարունակությամբ ըմպելիքների տեսականին, ինչպես նաեւ փոփոխություններ մտցնել գոյություն ունեցող ըմպելիքների բաղադրակազմում:

Սեպտեմբերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետություններին հանձնարարել Է հարկեր սահմանել քաղցր գազավորված ըմպելիքների վրա: Այդ քայլին արդեն որոշել են գնալ Ֆրանսիայի եւ Մեքսիկայի իշխանությունները՝ հույս ունենալով նվազեցնել նմանօրինակ արտադրանքի գործածումը եւ բարելավել բնակչության առողջությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31