Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան․ Խնդրահարույց համագործակցություն. հնարավո՞ր է արդյոք Ռուսաստանի որևէ ենթադրյալ ապակողմնորոշում
Ինչքանո՞վ է իրատեսական Մոսկվայի, Անկարայի և Բաքվի մերձեցումը, և հնարավոր է արդյոք Ռուսաստանի որևէ ենթադրյալ ապակողմնորոշում։
Նման հարցադրումները ծագում են առաջին հերթին ոչ այնքան քաղաքականության և դիվանագիտության մասին ծայրահեղ անհատականացումից, որքան բացառապես «թագավորական գործի» մասին պատկերացումից։ Իսկապես, ոչ կառավարական կազմակերպությունների և խորհրդարանական կազմակերպությունների դերը ՌԴ, Թուրքիա, Ադրբեջան արտաքին քաղաքականության ձևավորման գործում անհամեմատ փոքր է ԵՄ-ի երկրների կամ ԱՄՆ-ի համեմատ։ Մինչդեռ, ինչքան էլ կարևոր լինի որոշումներ ընդունման գործում առաջին անձանց դերը, այն սահմանափակված է բազում համակարգային խնդիրներով։ Ով էլ որ կանգնած լինի Թուրքիայի ղեկին, նրա համար Սիրիան և Մերձավոր Արևելքը կլինեն կարևորագույն առաջնայնությունները, և բախումներն այդտեղ նա առաջին հերթին կընդունի «քրդական սպառնալիքների» տեսքով, իսկ հետո արդեն որպես իսլամիստական մարտահրավեր։ Մոսկվան և Բաքուն այլ դիտակետ կունենան, և պատահական չէ, որ նույնիսկ ռազմավարական դաշնակիցներ Թուրքիան և Ադրբեջանը չէին կիսում «արաբական գարնան» իրադարձությունները (որոնք Անկարան ընկալում էր որպես մերձավոր արևելյան շրջանում դիրքերն ամրապնդելու հնարավորություն, իսկ Բաքուն՝ որպես վտանգ ջիխադիզմի արտահանման և պայմանական իսլամի համար)։ Ընդհակառակը Ասադի աջակցումը երևում է Մոսկվայում (լավ է, թե վատ՝ այլ հարց է), որպես հեռավոր սահմաններից արմատականներին ետ պահելու երաշխիք, այն ժամանակ, երբ նրանց շարքերը համալրվում են Հյուսիսային Կովկասի պետություններից ներգաղթածներով, որոնք չեն կորցնում իրենց բազմակողմանի կապերը Դագեստանի, Չեչնիայի, Կաբարդինո-Բալկարիայի հետ։ ՌԴ-ի ВКС գործողությունն ընկալվում է որպես «Կովկասի վիլայեթին» (ահաբեկչական կառույց, որը ճանաչում է Ռուսաստանում արգելված Իսլամանական պետության գերակայությունը) հակազդեցության շարունակություն։ Ընդ որում, նման միջամտությունը, ակնհայտ է, խախտում է Թուրքիայի՝ «Մերձավոր արտերկրում» իշխելու ծրագրերը։
Պատկերացնենք, թե Թուրքիայում պետական հեղաշրջումը պսակվում է հաջողությամբ։ Նշանակո՞ւմ է արդյոք դա, որ նոր իշխանությունը, որը կփոխարինի Էրդողանին, կփոխի իր մոտեցումը Ղրիմի ներկայիս կարգավիճակի հանդեպ։ Հռետորական հարց՝ հաշվի առնելով քաղաքացիների բազմամիլիոնանոց քանակությունը, որոնք ունեն կա´մ ղրիմ-թաթարական ծագում, կա´մ բարեկամական կապեր ղրիմի թաթաների հետ։ Նույն կերպ Անկարայի համար գծագրվում է «ղարաբայան մատրիցան»։ Այդ հարցը ոչ միայն արտաքին քաղաքականության մաս է, այլև ներքաղաքական դատողության կարևոր տարր («արդրբեջանցի» ընտրողների, լոբբիստների, ազդեցիկ գործարարների հաշվառմամբ)։ Այստեղ արժե փնտրել նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ձախողման արմատները։
Իրավացի է հայտնի ռուս թուրքագետ Պավել Շլիկովը, երբ պնդում է․«Թուրքիայում գոյություն ունեն ուժեր, որոնք պատրաստ են շահագործել թուրքական վերնախավի մի մասի ռոմանտիկ տրամադրությունները,որոնք երազում են ընդլայնվել Կովկասում, Ղրիմում, Պովոլժիեում, Կենտրոնական Ասիայում և Ռուսաստանին դիտարկում են, ոչ որպես համագործակից, այլ որպես աշխարհաքաղաքական հակառակորդ»։ Այդպիսի ուժեր կան ինչպես իշխանության մեջ, այնպես էլ այն մարդկանց շրջանում, ովքեր կերազեին Թուրքական միապետությունից Էրդողանի հեռացման մասին (ընդ որում ինչպես նրանք, ովքեր քննադատում են նրան Աթաթուրքի ուխտերից հրաժարվելու համար,այնպես էլ նրանք, ովքեր համարում են նրա «իսլամականացումը» անբավարար և մակերեսային)։ Եվ եթե հանկարծ թուրքական իշխանությունները սկսեն ունեցած մոտեցումների արմատական վերանայում, ապա հասարակական ճնշումը իրեն երկար սպասեցնել չի տա, ինչքան էլ ուժեղ լինի Էրդողանի իշխանությունը։
Երկու պատճառներից ելնելով՝ չի կարող «ռուսական Ղրիմ» նախագծին աջակցել նաև Ադրբեջանը։ Առաջին հերթին՝ հենց մերձկասպյան հանրապետությունը խնդիրներ ունի իր տարածաշրջանային ամբողջականության հետ կապված (խոսքը տվյալ պահին նույնիսկ Նախկին Լեռնային-Ղարաբաղի ինքնավար մարզի մասին չէ, այլ նրան հարակից շրջանների)։ Երկրորդ հերթին՝ Բաքուն չէր ցանկանա խաթարել իր հարաբերությունները Թուրքիայի և Ուկրաինայի հետ (երկու երկրներն էլ Ադրբեջանի համար զենք մատակարարներողներ են ադրբեջանական բանակին)։ Նշեմ նաև, որ Կիևը Անկարային հավասար աջակցել է Բաքվին ապրիլյան շիկացման օրերին։ Ավելին, ոչ մի երկրի վերջնական ընտրություն չարեց բախման մեջ գտնվող կողմերից մեկի օգտին։ Այսօր նախագահ Իլհամ Ալիևը և նրա թիմը բարենպաստ են վերաբերում ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մեջ ՌԴ-ի մասնակցությանը։ Մինչդեռ, արժե համաձայնել հայտնի արևելագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքի հետ, երբ նա ասում է, որ «Կարգավորման հեռանկարների վերաբերյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքրոշումներում տարաձայնություններ չեն երևում։ Եվ Գասանովի արտահայտությունը նախագահ Օբամայի և պետքարտուղար Քերրիի հասցեին կարող է հավասարապես հասցեագրվել Ռուսաստանի նախագահ Պուտինին և Արտաքին Գործերի նախարար Սերգեյ Լովրովին»։
Խոսելով Մոսկվայի դիրքորոշման մասին՝ արժե նաև հաշվի առնել, որ նույնիսկ առաջնորդ «Яблока»-ն Գրիգորի Յավլինսկին կոչ չի անում հրաժարվել Ղրիմից առանց նախապայմանների, նա ընդամենը առաջարկում է լրացուցիչ ռեֆերենդում անցկացնել միջազգային մասնակցությամբ՝ ենթադրելով քիչ թե շատ վերջնական արդյունք։ Իսկ նրա կուսակցության ներկայացուցիչները ոչ պաշտոնական քննարկումներում շեշտը դնում են առաջարկության հենց երկրորդ մասի վրա։ Նշենք, որ ռուսական ընդդիմության նույնիսկ այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ալեքսեյ Նավալնին և Միխայիլ Խոդորովսկին, ծայրահեղ զգույշ են այն ամենի մեջ, ինչ վերաբերում է «մեր Ղրիմին»՝ էլ չասենք արդեն «վերակառուցման հայր-հիմնադիր» Միխայիլ Գորբաչովի մասին։ Կարծես թե ղարաբաղյան հարցի մասին Պուտինից բացի ցանկացած այլ քաղաքական գործիչ շահագրգռված չի լինի կտրուկ գործողություններ և անկանխատեսելի հետևանքներով ստատուս-քվո կոտրելու մեջ։
Խնդրահարույց է նաև Մոսկվայի կտրուկ ապակողմնորոշումը։ Նախ և առաջ դա ռուսական դիվանագիտության ավանդույթների մեջ չի մտնում,որը նախընտրում է ստասուս-քվո և կտրուկ վարք։ ՌԴ-ի խիստ պատասխանները լինում են, որպես կանոն, այն ժամանակ, երբ այս կամ այն պատճառներով մյուս խաղացողները խախտում են Ռուսաստանի համար շահավետ հավասարակշռությունը (Սահակաշվիլին Վրաստանում 2004-2008թթ, արտաքին միջամտությունը Մերձավոր Արևելքում, «երկրորդ մայդանը» Կիևում 2013-2014թթ)։
Ռուս փորձագետ Ալեքսանդր Կարավաևը պատասխանում է Haqqin ադրբեջանական ռեսուրսի լրագրողի հարցին ՌԴ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի մերձեցմանը Հայաստանի հնարավոր արձագանքի վերաբերյալ․«Երևանն այստեղ դիտորդ է, որը կարող է ուրախանալ կամ տխրել»։ Իսկապես, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ասիմետրիկ դաշնակիցների հարաբերություններ են, որոնցից մեկը միջուկային տերությունն է և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին մշտական անդամակցությունը։ Մինչդեռ, ԱՄՆ-ում և ԵՄ-ում լոբբիստական կառույցներ և բազմահազարանոց սփյուռք ունեցող «փոքր երկրի» բացասական արձագանքը մի գործոն է, որն անտեսել չես կարող։ Ավելին, երևանյան «դիտորդը» անուղղակի կամ ուղղակի կազդի ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի ամբողջականոթյան վրա։ Եվ շեղումը դաշնակցից Մոսկվայի մյուս առաջնային համագործակիցները կարող են լիովին որոշակիորեն արձագանքել։ Դժվար թե ՌԴ-ի ղեկավարությունը դա չի հասկանում։ Իսկ եթե հասկանում է (իսկ տվյալ թեզիսը հերքող նախանշաններ դեռևս ներկայացված չեն), ապա աշխարհաքաղաքական ապակողմնորոշումները չնչին տեսք ունեն։ Կամ նրան անհրաժեշտ կլինեն ֆորս-մաժորային պայմաններ։
Եվ վերջինը (ըստ հերթականության,բայց ոչ ըստ կարևորության)․խոսքը, իհա´րկե, Արևմուտքի մերժման և ամերիկյան գերիշխանության հիման հանդուրժողականության մասին է։ ԱՄն-ի քաղաքականության հետ մշտական անհամաձայնությունը չպետք է ռուս փորձագետին դարձնի «Պավլովի շնիկի»՝ ցանկացած ամերկյան սյուժեին ռեֆլեկտիվ և միակերպ արձագանքող։ Այո´, Էրդողանը մի շարք պահանջներ ունի ԱՄՆ-ին(դրանք հատկապես հեշտ է ցուցադրել հեռացող վարչությանը)։ Բայց ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը (որտեղ Թուրքիայի բանակը երկրորդն է ամերիկյանից հետո) դեռևս քաղաքականորեն օրակարգային հարց չէ, ինչպես Վաշինգտոնի և Անկարայի ռազմատեխնիկական համագործակցության դադարեցումը (իսկ սա լիովին հավանական է)։ «Թուրքական ներհոսքի» իրացումը դժվար թե հանգեցնի Թուրքիայի հեռացմանը այլ նախագծերից, համենայն դեպս Բաքու-Թբիլիսի-Ջեյխանից և այն ամենից, ինչը Նահանգներում համարում են «այլընտրանքային էներգիա Եվրոպայի համար»։ Բաքուն դժվար թե շտապի մտնել ԵԱՏՄ և չեղյալ համարի «Դարի պայմանագիրը» և դուրս գա այլ էներգոնախագծերից, հանուն որոնց Արևմուտքն այնքան խոցելի չէ ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերում։ Ամեն դեպքում հանուն Ռուսաստանի, ինչպես նաև հանուն իր բարի կամքով ԱՄՆ-ի հետ մի օղակի մեջ մտնելու իր շահերի առաջխաղացումը չի լինի, պետք է լինի դրա սթափ գիտակցումը։
Մի խոսքով, խիստ հակաամերիկյան հռետորությունը, որն առկա էր Էրդողանի ելույթներում, մինչ Սու-24 ինքնաթիռի ողբերգությունը, չփրկեց պատահարից («հարված թիկունքից» ՌԴ-ի նախագահի խոսքերով ասած) և երկկողմանի հարաբերությունների ճգնաժամային անկմանը։ Բաքվի «Վաշինգտոնյան վաչության» քննադատությունը ևս չօգնեց Մոսկվային դրականորեն լուծել ադրբեջանական տարածքում Գաբալինյան ռադիոլոկացիոն կայանի շահագործման հարցը։ «Ոչ մի անձնական հարց, միայն բիզնես», -այդ կանոնը երկաթի պես գործեց 2012թ-ին։ Այստեղից էլ, հակաամերիկայն հռետորության փրկության հանդեպ հավատը, նվազագույնս միամտություն է, իսկ առավելագույնս ձևավորում է բարձր ակնկալիքներ, որոնք, որպես կանոն, չեն ապրապնդվում այնտեղ, որտեղ խիստ շահագրգռվածություն կա կա´մ անվտանգության բնագավառում, կա´մ տնտեսության։
Իհա´րկե, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան հարաբերությունները ծայրահեղ կարևոր են լայն հարթության վրա Սև և Կասպից ծովերից մինչ Միջերկրական ծովը։ Անկարայի և Բաքվի հետ առանց կառուցողական հարաբերությունների չեն լուծվի բախումները Սիրիայում և Ղարաբախում, իրենց լուծումը չեն գտնի էներգետիկ modus vivendi-ն, արմատականներին հակազդելու համագործակցության ձեռքբերումները և նույնիսկ ընդդիմությունն ԱՄՆ-ին։ Տվյալ կառուցողականությունն անհրաժեշտ է ձեռք բերել՝ չխախտելով ուրիշների դրական զարգացումներին՝ գործելով ռացիոնալ, պրագմատիկ և ընտրողաբար՝ գործը չհասցնելով գաղափարական ծիսակարգերի, ինչպիսիք են՝ «եվրասիական եղբայրությունը», «ավանդական արժեքները» և այլն։
Սերգեյ Մարկեդոնով
armenian-community.ge