«Աղքատությունը, հիվանդությունները, տառապանքները նախադեպեր չունեն». Ասմա Ասադ

Ասմա Ասադը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը, վերջին մի քանի տարում առաջին անգամ հարցազրույց է տվել ռուսական հեռուստատեսությանը, հայտնում է Vesti-ն:

Լրագրող Աննա Աֆանասևայի հետ զրույցում Ասմա Ասադը ասել է, որ արևմտյան ԶԼՄ-ները լիարժեքորեն չեն լուսաբանում Սիրիայի իրադարձությունները և լռում են որոշ բաների մասին։

«Ինչո՞ւ Զարա գյուղի երեխաների ճակատագիրը չի լուսաբանվել ԶԼՄ-ներով այնպես, ինչպես Այլանի և Օմրանի ողբերգությունները։ Արևմտյան ԶԼՄ-ները որոշեցին կենտրոնանալ այդ ողբերգությունների վրա, քանի որ դրանք համապատասխանում էին նրանց օրակարգին։
Հենց Արևմուտքը տարանջատեց մեր երեխաներին, որոնք մասնակցում են այդ հակամարտությանը՝ համապատասխան նրանց ծնողների քաղաքական համոզմունքների»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Այլանը սիրիացի երեխա էր, ինչպես և Օմրանը։ «Նրանք անմեղ երեխաներ են, և նրանց մահը կորուստ է Սիրիայի համար»,- հավելել է Սիրիայի առաջին տիկինը։
Նա նաև մեկնաբանել է Հալեպում տիրող իրավիճակը։ «Իրականում դժվար է նկարագրել իրավիճակի ողջ լրջությունը։ Մարդկանց տեղափոխությունները, աղքատությունը, հիվանդությունները, տառապանքները նախադեպեր չունեն»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս