Քլինթոնին պաշտպանում են աշխարհի 45 երկրներ. Gallup

Հիլարի Քլինթոնն ստացել է աշխարհի 45 երկրների բնակչության ավելի քան կեսի աջակցությունը, նրա կողմնակիցների մեծ մասն ապրում է Արեւմտյան Եվրոպայում եւ Լատինական Ամերիկայում. սրանք են այն հարցման տվյալները, որը Gallup International/WIN ընկերության կողմից անցկացվել է օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին:

Ընդամենը աշխար;հի 45 երկրներում հարցվել է 44 հազար 200 մարդ, երկրներ, որոնց բաժին է ընկնում Երկրի բնակչության 75 տոկոսը: Բացի ԱՄՆ-ից, ուսումնասիրությունն անցկացվել է նաեւ Կանադայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում:

Մասնակիցներին հարց է տրվել, թե թեկնածուներից ում նրանք կընտրեին ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում, եթե քվեարկելու իրավունք ունենային: Աշխարհի 45 երկրներում հարցվածների կեսից ավելին (59 տոկոսը) իր ձայնը կտար Հիլարի Քլինթոնին: Դոնալդ Թրամփն ստացել է հարցման մասնակիցների 25 տոկոսի աջակցությունը:

Ընդ որում՝ Քլինթոնի օգտին տրված ձայների զգալի գերակշռություն է գրանցվել Լատինական Ամերիկայի եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներում. երկու տարածաշրջաններում նրա օգտին կքվեարկեր մասնակիցների 72 տոկոսը, իսկ Թրամփի օգտին՝ համապատասխանաբար 8 տոկոսը եւ 11 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս