
Դուբայում կսկսի աշխատել առաջին ռոբոտ-ոստիկանը

Դուբայի ոստիկանությունը հայտարարել է, որ առաջին ռոբոտ-ոստիկանը շահագործման կհանձնվի 2017 թվականին: Այս մասին տեղեկացնում է քաղաք-Էմիրության Dubai Media Office մամուլի կենտրոնը: Այլ մանրամասնություններ չեն նշվում:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Դուբայի ոստիկանությունը ռոբոտներին կներկայացնի չորս տարվա ընթացքում: Այն ժամանակ իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել Էին, որ ռոբոտները կկարողանան որպես սովորական ոստիկաններ աշխատել «որոշակի իրավիճակներում»:
Անցյալ տարի Դուբայի ոստիկանությունը թողարկել Է հայ-թեք այլ տեխնոլոգիա՝ Google Glass-ը: Նրա օգնությամբ պարեկային ոստիկանները կարող են ճանապարհներին կարգազանցներին հեշտությամբ նույնականացնել գրանցման համարներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: