Պատահականությո՞ւն, թե՞ նոր վարչապետի սկզբունքային մոտեցում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կառավարությունը հրավիրել է արտահերթ նիստ, որի օրակարգում եղել է երկու հարց` կառավարության նոր ծրագրի նախագծի քննարկումը եւ այն ընդունելու նպատակով Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարելու որոշումը: Ծրագիրը կառավարությունում արժանացել է հավանության եւ որոշվել է հոկտեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել, որի օրակարգում կլինի հենց ծրագիրը:

Նախորդ կառավարությունների ծրագրից այս մեկը սկզբունքորեն տարբերվում է: Եթե նախկին բոլոր ծրագրերի նախաբաններում առկա է եղել «ծրագիրը ներառում է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները» նախադասությունը տարբեր ձեւակերպումներով, այս մեկում նման ակնարկ անգամ չկա:

Սա պատահականությո՞ւն է, թե՞ նոր վարչապետի սկզբունքային մոտեցումը՝ առայժմ դժվար է ասել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս