Բաժիններ՝

Թուրքիայի վարչապետը հայտարարել է երկրի՝ Իրաքում միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության մասին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է միջոցներ ձեռնարկել Իրաքում, քանի որ բավարարված չէ Վաշինգտոնի և Բաղդադի խոստումներով, թե «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները չեն մասնակցի Մոսուլի գրավմանը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Յըլդըրըմը նշել է, որ Թուրքիան չի կարող անմասն մնալ Իրաքում կատարվող գործողություններից, որի հետ իր երկիրն ունի 220 կմ-անոց սահման:

«Թուրքիան չի կարող մի կողմ քաշվել՝ նայելով զանգվածային սպանություններին, ներգաղթյալների պոտենցյալ ալիքին ու իր սահմանի հարևանությամբ ընթացող մարտերին, այդ պատճառով էլ անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկի»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31