Բաժիններ՝

Իրաքում արգելել են ալկոհոլի վաճառքն ու արտադրությունը

Իրաքի խորհրդարանը արգելք է սահմանել ալկոհոլի վաճառքի, ներկրման ու արտադրության վրա:

Օրենքի կողմնակիցները հայտարարում են, որ այն համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, որը արգելում է ցանկացած օրենքը ընդունում, որը հակասում է իսլամի դրույթներին:

Օրենքի հակառակորդները հայտարարում են, որ դա խախտում է կրոնական դավանանքի ազատության ու փոքրամասնությունների, օրինակ՝ քրիստոնյաների ավանդույթների սահմանադրական իրավունքը:

Նրանք արդեն խոստացել են դիմել դատարան՝ բողոքելու օրենքի ընդունման դեմ:

Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, ալկոհոլը հազվադեպ է առաջարկվում Իրաքի հյուրանոցներում ու ռեստորաններում, սակայն դրա կիրառությունը համեմատաբար տարածված է:

Բաղդադի ոչ մեծ խանութներում կատարվում է ալկոհոլային ըմպելիքների վաճառք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս