Բաժիններ՝

Հալեպի հրադադարից հետո թեժ մարտերը վերսկսվել են. ակտիվիստներ

Սիրիական Հալեպ քաղաքում թեժ մարտեր են ընթանում այն բանից հետո, ինչ շաբաթ օրն ավարտվեց հրադադարի եռօրյա ժամկետը, հայտնում են սիրիացի ակտիվիստները:

Այսպես կոչված «մարդասիրական դադարը» հայտարարվել էր այս շաբաթ Ռուսաստանի կողմից:

Կրակի դադարեցման ռեժիմը ավարտվել է հոկտեմբերի 22-ին՝ տեղի ժամանակով ժ. 19.00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 20.00-ին):

Սիրիայում տեղակայված մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը հայտնում է, որ երեկ երեկոյան վերսկսվել են մարտերն ու ավիահարվածները:

Մտավախություններ կան, որ մարդասիրական օգնությունն այդպես էլ չի հասել պաշարված քաղաքի բնակիչներին հրադադարի ժամանակ:

Հաղորդվում է, որ ավիահարվածները հասցվել են քաղաքի հարավ-արևմուտքին՝ առաջնագծին, միևնույն ժամանակ, ուժեղացել են մարտերը ապստամբների և կառավարական ուժերի միջև:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ 1 օրում Հալեպում գրանցվել է ավելի քան 20 կրակոց «անօրինական զինված խմբավորումների կողմից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս