Բաժիններ՝

ՄԱԿ-ի դեսպանորդը կոչ է արել երկարաձգել Եմենում զինադադարը

Եմենի հարցով ՄԱԿ-ի դեսպանորդ Ուլդ ալ-Շեյխը կոչ է արել բոլոր կողմերին պայմանավորվել երկրում ևս 3 օրով հրադադարի երկարաձգման շուրջ, հայտնում է RIA Novosti-ն:

«Կրակի դադարեցման ռեժիմը զգալիորեն պահպանվում է, չնայած մի քանի շրջաններում երկու կողմերից խախտումների մասին հաղորդագրություններին: Մենք նկատել ենք, որ վերջին օրերին պարենային և մարդասիրական օգնությունը հասել է մի քանի տուժած թաղամասեր, և որ ՄԱԿ-ի աշխատակիցներին հաջողվել է մուտք գործել շրջաններ, որոնք նախկինում անհասանելի են եղել»,- հայտարարել է նա:

Նա հավելել է, որ ՄԱԿ-ը կցանկանար ձգտել «հաջորդող մի քանի օրերին օգնության ավելի լայն տարածման»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս