Բաժիններ՝

Սիրիացի ապստամբները Թուրքիայի աջակցությամբ գրոհում են քրդերի դիրքերը

Սիրիացի ապստամբները թուրքական տանկերի աջակցությամբ հարձակվում են Սիրիայի Դեմոկրատական ուժերի դիրքերի վրա (SDF), որոնք գերազանցապես բաղկացած են քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներից (YPG), հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:

Մարտերը հիմնականում ընթացել են Թել-Ռիֆաատ քաղաքի մերձակայքում՝ Սիրիայի հյուսիսում, հայտնել են Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնից:

SDF-ի ջոկատների և թուրք զինծառայողների միջև բախումներ, ըստ իրավապաշտպանների, գրանցվել են նաև Հալեպից հյուսիս ընկած Մարի քաղաքում:

Փորձագետների կարծիքով՝ Անկարայի և Վաշինգտոնի շահերի բախումը ավելի է ուժեղանում:

SOHR-ը նշում է, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատների 3 զինյալ է սպանվել անցած օրերին: SDF-ի ևս 15 զինյալ և 4 խաղաղ բնակիչ էր ավելի վաղ սպանվել թուրքական ավիացիայի գործողությունների հետևանքով, հայտնել են իրավապաշտպանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31