Բաժիններ՝

Լիտվայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Լիտվայում հոկտեմբերի 23-ին երկրի 68 ընտրատարածքներում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։

Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժ. առավոտյան ժամը 7.00-ին և փակվելու են երեկոյան՝ ժամը 20.00-ին։

Երկրում գործում է խառը ընտրական համակարգ՝ 71 պատգամավոր ընտրվում է միամանդատ շրջաններից, ևս 70 խորհրդարանական՝ բազմամանդատ շրջաններից:
Սեյմի պատգամավորները ընտրվում են 4 տարի ժամկետով:

Ընտրությունների առաջին փուլը կայացել է հոկտեմբերի 9-ին, 3 միանդատ շրջաններում պատգամավորներն ընտրվել են: Ընտրության երկրորդ փուլում յուրաքանչյուր միամանդատ շրջանում 1 տեղի համար կպայքարի երկուական թեկնածու, որոնք հավաքել են առավել շատ ձայներ:

Քվեարկություն կընթանա նաև արտերկրում Լիտվայի դիվանագիտական ներկայացուցչությունում:

Լիտվայում գրանցված է 2.504 մլն ընտրող: 13 հազարից ավելի քաղաքացիներ, որոնք ունեն ընտրության իրավունք, բնակվում են արտերկրում:

Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հոկտեմբերի 30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս