Բաժիններ՝

«Ռուսաստանը պետք է Սիրիան ազատագրի ահաբեկիչներից». Պեսկով

Սիրիայում Ռուսաստանի խնդիրը ահաբեկչական կազմակերպություններից ազատագրելն է ու երկրի փլուզումը կանխելը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ժամանակավոր տեղակայման կետը կամ բազան նպատակ չէ, այլ միջոց՝ նպատակին հասնելու համար: Իսկ նպատակը միանգամից հռչակել է նախագահը՝ դա Սիրիայի օրինական իշխանություններին օգնելն է ԴԱԻՇ-ի և մյուս ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում»,- շաբաթ օրը հայտարարել է Պեսկովը ռուսական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Սիրիայի տարածքն անհրաժեշտ է ազատագրել: Եվ հարկավոր է անել հնարավոր ամեն ինչ՝ կանխելու երկրի մասնատումը: Դա կարող է ամենաաղետալի հետևանքներն ունենալ ողջ տարածաշրջանի համար»,- նախազգուշացրել է նա՝ հավելելով, թե տեսանելի ապագայում չի տեսնում սիրիական ճգնաժամի կարգավորման հեռանկարներ:

Դմիտրի Պեսկովի կարծիքով՝ կա միայն երկու ճանապարհ՝ կա՛մ Դամասկոսում նստում է Ասադը, կա՛մ «Ան-Նուսրա ճակատը»:

«Երրորդ տարբերակ ներկայումս գոյություն չունի: Եվ որպեսզի դուրս գանք քաղաքական կարգավորման ուղի, Դամասկոսում պետք է նստի Ասադը»,- հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս