Բաժիններ՝

Սաակաշվիլիի կինը պարտվել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններում

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, Վրաստանի Զուգդիդի շրջանի 3 ընտրական տեղամասերում կայացած կրկնակի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ հաղթել է «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Էդիշեր Տոլորայան, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով իշխող կուսակցության նախընտրական շտաբին:

Հաղորդվում է, որ Տոլորայան ստացել է 981 ձայն, իսկ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կինը՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Սանդրա Ռուլովսը, հավաքել է 441 ձայն:

Միևնույն ժամանակ, Մառնեուլի շրջանի Կըզըլ-օջլու գյուղի 48-րդ ընտրատեղամասում հաղթել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որի մեծամասնական թեկնածու Ակմամեդ Իմամկուլիևը ստացել է ընտրողների 378 ձայները: «Վրացական երազանքի» թեկնածու Թեյմուրազ Նավերիանին ստացել էր 307 ձայն:

Մեծամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31