
Ռյազանի բնակելի շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել

Ռուսաստանի Ռյազան քաղաքի 10 հարկանի շենքերից մեկում կենցաղային գազի պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 15 մարդ վնասվածքներ է ստացել: Պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին՝ ժ. 4.36-ին՝ շենքի 9-րդ հարկում, հայտնում է RIA Novosti-ն:
Վնասվել են վերևի հարկերի 4 բնակարանները: Մասնակի տուժել են նաև 2013թ. կառուցված աղյուսե շենքի 9-րդ և 10-րդ հարկերը:
ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ տարհանվել է 28 մարդ: Ավելի քան 200 փրկարար շարունակում է մարդկանց որոնել փլատակների տակ:
Պայթյունի հնարավոր պատճառ է նշվում կենցաղային գազի արտահոսքը:
Քննչական կոմիտեն ստուգումներ է իրականացնում: Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը: