«Հիմա ընդդիմադիր են դարձել, բարձրագոչ ասում են՝ «սուպերվարչապետություն»». Արամ Մանուկյանը՝ ընդդիմադիրներին

«Չեմ սիրում, երբ ասում են՝ բա, որ ասում էինք.  բա, որ ասում էինք, որ գալու է էս օրը, երբ վարչապետ պետք է դառնա Սերժ Սարգսյանը՝ նման լիազորություններով, և երկրի ամբողջ քաղաքական համակարգը պետք է քանդ ու քարափ արվեր, լսող չեղավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա անդրադարձավ Անվտանգության խորհրդի կազմավորման վերաբերյալ ընդդիմադիրների հնչեցրած քննադատություններին. «Հիմա ընդդիմադիր են դարձել, բարձրագոչ ասում են՝ սուպերվարչապետություն, սուպեր կենտրոնացված կառավարություն, և այլն, բայց դրա հիմքը դրվեց 2 տարի առաջ կեղծ, չընդունված Սահմանադրության մեջ, որը կարվել էր Սերժ Սարգսյանի համար: Սա իրավաբանության մեջ կոչվում է իրավաբանական նիհիլիզմ, երբ ոչ թե մարդն է օրենքին ենթարկվում, այլ անում են այնպես, որ օրենքը ենթարկվի մարդուն, ու այս ամբողջ պրոցեսը, որ այսօր գնում է, արվում է, որ ամբողջ համակարգը ենթարկեցնեն Սերժ Սարգսյանի կամքին և քմահաճույքին: Այս ազգակործան գործընթացին ըմբոստացողները քիչ են, բոլորը համակերպվողներ են»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս