![](/banners/BeFunky-design.jpg)
«Սահմանադրության ընդունման ականները դեռ շատ են պայթելու». Քաղտեխնոլոգ
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/Vigen-Hakobyan.jpg)
«Ես երբեք 100 տոկոսով համոզված չեմ եղել, որ սահմանադրական փոփոխություններն արվել են միայն կոնկրետ մարդու համար. կարծում եմ՝ դա տարբերակներից մեկն էր միայն»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Ըստ քաղտեխնոլոգի՝ Սահմանադրության ընդունման ականները դեռ շատ են պայթելու. «Անհասկանալի շատ բաներ կան: Կարծում եմ՝ սա էքպերիմենտալ Սահմանադրություն է: Դեռևս չենք կարող հաշվարկել՝ որտեղ ինչ է լինելու, մենք հիմա նոր սկսում ենք ինչ-որ բաներ հասկանալ, ինչ-որ բան տեսնել, որ իրար համաչափ չեն: Ինձ մոտ տպավորություն է, որ այս բոլոր օրենքները եղել են երկու տարբերակով, մեկը՝ կոնկրետ մեկ մարդու համար, մյուսը՝ իքս մարդու համար: Այն, ինչ հիմա տեսնում ենք, Անվտանգության խորհրդի կառուցվածքի մասին օրենքը, կառավարության մասին օրենքը, բերում է այն եզրակացության, որ ամեն ինչ կենտրոնացվում է այսօրվա նախագահի շուրջ, որպեսզի վարչապետ լինելու ժամանակ նա ունենա սուպերվարչապետական լիազորություններ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: