
«Շատ մեծ ափսոսանքով կհեռանամ». Իվան Վոլինկին

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն իրեն երջանիկ է համարում, որ հնարավորություն է ունեցել աշխատել Հայաստանում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Վոլինկինն իր պաշտոնավարման ավարտի վերաբերյալ ասաց, որ նա այս 5 տարիների ընթացքում ներդրել է իր ողջ ներուժը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման համար։
«Ես կարող եմ վստահեցնել, որ այս 5 տարիների ընթացքում ես ներդրել եմ իմ ամբողջ ներուժը, որպեսզի մեր պետությունների, մեր ժողովուրդների միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգանան արագացված տեմպերով։ Անկեղծ ասած՝ ես շատ երջանիկ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել աշխատել Հայաստանում, որտեղ հիանալի մարդիկ են ապրում։ Ես շատ մեծ ափսոսանքով կհեռանամ, բայց միևնույն ժամանակ՝ անմոռանալի և վառ հիշողություններով»,- ընդգծեց ՀՀ-ում ՌԴ դեսպանը։
2018 թվականի մարտի 22-ի լրանում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի պաշտոնավարման ժամկետը։