Ռասիստական տրամադրություններով հայտնի «Հոլանդիայի թուրքական ֆեդերացիա» կազմակերպության գլխավոր քարտուղար Էրիմ Ուղուրլուն հերթական սկանդալին գրառումն է կատարել «Twitter» միկրոբլոգի իր էջում։
Հայաստանը պաշտոնապես Թուրքիային տեղեկացրել է հայ-թուրքական արձանագրությունների պաշտոնական չեղարկման որոշման մասին։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
«Անուղղակի ձևով ցանկացած բարեփոխում կազդի տոմսի գնի վրա»,- ասաց Ս.Ավետիսյանը՝ նշելով, որ օդերևութաբանական ծառայությունների համար սահմանված 30 հազար դրամ վարձավճարն այլևս չի լինելու:
Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը (ՀԿՀԿ) մարտի 15-ին հումանիտար դադարի ժամանակ կարողացել է կազմակերպել Արեւելյան Գութայից խաղաղ բնակիչների անընդմեջ ելքը, ներկա դրությամբ շրջանը լքել է ավելի քան 350 մարդ:
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հարցին, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն և այնտեղ տեղի ունեցող հանդիպումները կապվա՞ծ են ղարաբաղյան հարցի կարգավորման հետ, և հնարավո՞ր է Արցախի նախագահն առաջիկայում նման այց կատարի Մոսկվա, հետևյալն ասաց…
ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցի՝ ՌԴ-ում ստեղծված «Ռուսաստան-Արցախ բարեկամության միություն» հասարակական կազմակերպության մասին հարցին, որն, ըստ ռուսական մամուլի հրապարակումներին, ՌԴ-ում Արցախի ներկայացուցչությունն է հիմնադրել, ասել է, թե ՌԴ-ում Արցախը ներկայացուցչություն չունի:
Յակուտսկում Ան-12 ինքնաթիռը վերթիռի ժամանակ կորցրել է լյուկի փեղկը եւ շարունակել թռիչքը՝ ցրիվ տալով ոսկու ձուլակտորները:
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու իրավական ակտի նախագծով սահմանափակվելու է ընտրությունների ժամանակ հանրային ծառայողների կողմից վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործումը:
Սոչիում մահացած գտնված աղջկա սպանության կասկածանքով ձերբակալել են նրա մոր 28-ամյա կենակցին, նա խոստովանական ցուցմունքներ է տվել:
«Ողջունելի է այն հանգամանքը, որ ապրիլյան պատերազմից փորձում են հետևություններ անել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև կա կոնսենսուս: Երևանում «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում նման կարծիք հայտնեց «Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության անդամներին ԱՄՆ-ի կողմից վիզա տրամադրելու կապակցությամբ Ադրբեջանի վրդովմունքը, որ բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը բնական է համարում։
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների մեծ մասը անմիջապես վավերացումից հետո կդրվի ժամանակավոր կիրառման:
Իսրայելական հրետանին մարտի 15-ին կրակ է բացել Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների դիրքերի վրա:
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Բրիտանիայի հետախուզությունը և Ազգային հանցավորության գործակալությունը սկսելու է վերահսկել և քննություն իրականացնել կոռուպցիոն գործարքներ իրականացնելու մեջ կասկածվող անձանց ֆինանսական և գործարար վարքագծի շուրջ:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը երեկ ՀՀ ԱԺ-ում խոսելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ ասել է, թե ՌԴ-ն հետևություններ է արել 2016 թվականի ապրիլյան պատերազմից, և այժմ նույն մասշտաբի զենք չի վաճառում Ադրբեջանին, ինչ մինչև այդ:
Ադրբեջանցի ակտիվիստները մարտի 14-ին Վաշինգտոնում ադրբեջանական դեսպանատան դիմաց Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել:
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար-դեսպան Պյոտր Սվիտալսկին տպավորված է վերջին ամիսների ընթացքում սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնություններով:
Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. Տեղական եւ միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ակնկալում է միջազգային հանրության արձագանքն Ադրբեջանի իշխանությունների արած հայտարարություններին:
Մարտի 14-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես:
Ձյան առատ տեղումները Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում գործնականում կազմալուծել են երթեւեկությունը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ:
Boeing կորպորացիան մարտի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել F/A-18 Growler անվանական ռազմական ինքնաթիռը:
Առնվազն վեց մարդ է զոհվել, եւս 14-ը՝ վերքեր ստացել մարտի 14-ի երեկոյան Սենեգալի հարավում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով:
Միացյալ Նահանգները մարտի 14-ին արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հայտարարության նախագիծը հաջակցություն առաջընթացի Կորեական թերակղզու իրադրության կարգավորման գործում, որն առաջարկել էին Ռուսաստանը եւ Չինաստանը:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Քի Ուեսթ ավիաբազայի մերձակայքում աղետի է ենթարկվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F/A-18 կործանիչը, անձնակազմի երկու անդամները զոհվել են: Այդ մասին հայտնել է CBS News-ը՝ հղում անելով զինվորականների:
Սպիտակ տունը պաշտպանել է 23 ռուս դիվանագետների արտաքսման Մեծ Բրիտանիայի որոշումը՝ Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորմանը Ռուսաստանի մեղսակցության մեղադրանքների պատճառով։
Ամերիկացի քաղաքական տեսաբան եւ մեկնաբան Լոուրենս Քուդլոուն համաձայնել է դառնալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդականը եւ կգլխավորի Սպիտակ տանն առընթեր Ազգային տնտեսական խորհուրդը:
Կոպենհագենում պաշտոնական այցելությամբ գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպեց Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ: