Թուրքիայի Կրոնական գործերի նախարար Ալի Էրբաշը թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերում խոսել է ամուսնության համար «հարմար տարիքի» մասին։
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, Ֆինլանդիան հայտարարվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը: The World Happiness Report զեկույցում գնահատվում են աշխարհի 156 երկրներ, որտեղ հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի սպասվող տեւողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան եւ այլ ցուցանիշներ:
Նիդեռլանդների Ուտրեխտ նահանգում ջրմուղագործները խողովակի տեղադրման աշխատանքների իրականացման ժամանակ հայտնաբերել են կավե կճուճ, որի մեջ գանձեր են հայտնաբերվել` մոտ 500 մետաղադրամ, որոնցից 12-ը՝ ոսկուց:
Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ, օպերատոր Ջոն Բեյլին սեքսուալ ոտնձգության մեջ են մեղադրել:
«Թրամփին կբավարարի շատ պասիվ ներկայությունը Հարավային Կովկասում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկությանն ու այդ պաշտոնում ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոյի նշանակմանը:
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլիկնինը դեսպանատանը բացված թիվ 8026 ընտրատեղամասում նախագահական ընտրություններում քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Երևանում մասնակցության ցուցանիշն աննախադեպ համարեց:
ՌԴ նախագահական ընտրությունների համար Շիրակի մարզում գործում է 4 ընտրատեղամաս, որից 3-ը 102-րդ ռազմակայանի տարածքում, իսկ 4-րդը Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի տարածքում:
Երկիր մոլորակի ավելի քան հինգ միլիոն բնակիչներ մինչեւ 2100 թվականը կկորցնեն իրենց տունը ծովի մակարդակի բարձրացման պատճառով նույնիսկ այն դեպքում, եթե Փարիզի համաձայնագրերը կատարվեն, եւ մոլորակն ավելի տաքանա ընդամենը Ցելսիուսի 1,5 – 2 աստիճանով:
Մեծ Բրիտանիայից մաշկի տարբեր գույնով երկվորյակ քույրերը գանգատվել են խտրականությունից:
ԱՄՆ Միսիսիպի նահանգի Նյու Օհաստա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 12-ամյա տղային, ով գողացել է մոր մեքենան և դրանով 120 կիլոմետր տարածություն անցել:
Ռումինական Վասլույ շրջանի 63-ամյա բնակիչ Կոնստանտին Ռելիուն, ով 2016 թվականին մահացած է ճանաչվել, չի կարողացել դատարանում ապացուցել, որ ինքը ողջ է և, հետևաբար, չի կարողացել չեղյալ համարել սխալմամբ տրված մահվան վկայականը:
«Հասկանալով, որ, այսպես թե այնպես, զենքի մատակարարման ծավալները կրճատվելու են, այս հանգամանքը Ռուսաստանն արհեստավարժ կերպով օգտագործում է՝ որպես հայկական կողմին «սխալների ուղղում» ցույց տալու պատրաստակամություն»:
Մալայզիայի բնակիչ Աբու Զարին Հուսինը մահացել է կոբրայի խայթոցի հետեւանքով:
Թաիլանդում չարաճճի փղիկը նստել է ամերիկուհի զբոսաշրջիկի ծնկներին, որը փաղաքշել էր նրա կնճիթը:
«Որևէ փոփոխություն չի լինի, նույն մարդիկ են մնում, ամեն ինչ իր տեղում է մնում: Իշխանության փոփոխությունից քաղաքականությունը չի փոխվում: Սուվերեն քաղաքականություն չկա»:
Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան նաև Հայաստանում ապրող ՌԴ քաղաքացիները:
Տեխասում հարուստների տների հետեւում ծվարել է մի շինություն, որը կարող է սեփական կացարանի հույս տալ նաեւ շատ ավելի քիչ ապահովված մարդկանց։
Իսրայելական տանկերը կրակ են բացել պաղեստինյան գրոհայինների դիրքերի ուղղությամբ՝ ի պատասխան հերթական պայթյունի, որ տեղի է ունեցել Գազայի հատվածում:
Ռուսաստանի նախընտրական եզրափակիչ արշավն անցավ Ուկրաինայից 2014-ին բռնակցված Ղրիմում, որի բնակիչներին Վլադիմիր Պուտինն ասաց, որ հենց նրանք են որոշել Ռուսաստանի հետ լինել.
ԱՄՆ-ում ծննդկանն ինքն է արգանդից հանել երեխային կեսարյան հատումից հետո:
«Եթե մեզ մոտ վճռաբեկ դատարանն ու իր ստեղծած նախադեպերն իսկապես վստահելի լինեին, այդ ժամանակ խնդիր չէր լինի այդ մշտադիտարկման, դատավորների հետևից ընկնելու, և այլն»:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը չի կարծում, թե պետք է զարմանալ, որ նախընտրական փուլում Ադրբեջանը փորձում է տարբեր միջոցառումներով ցույց տալ, իբր, իր տարածաշրջանային կարևորությունը:
Ադրբեջանական ոստիկանությունը փորձել է ուժով դադարեցնել հացադուլ անցկացնող գործարարների ակցիան:
Ձյան և քամու ուժգնացման հետևանքով ավիաընկերությունները Լոնդոնից մեկնող տասնյակ չվերթներ են հետաձգել: Այդ մասին փաստում են Լոնդոնի օդանավակայանները:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը մտահոգություն է հայտնել սիրիական Աֆրինում Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հետևանքով գրանցված քաղաքացիական զոհերի վերաբերյալ:
«Մեծ երկրները միշտ իրենց շահերով են առաջնորդվում․ բնականաբար, ՌԴ-ի և ԱՄՆ-ի շահերի մեջ լինելու է սցենար, որտեղ պետք է մեզ խաղացնեն։ Այստեղ գալու է արդեն մեր խելոքությունը, որ այն սցենարների մեջ լինենք, այնպես բանակցությունները վարենք, որ՝ եկեք այդ սցենարները կյանքի մի կոչեք, մի դրեք մեզ ընտրության առջև»:
Հունաստանի ափերին ավելի քան 14 ներգաղթյալ է մահացել, ովքեր նավով փորձել են լողալ դեպի Հունաստան:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Ելք» դաշինքի սկզբնավորման պահին արված այս լուսանկարը, որում դաշինքի անդամ երեք կուսակցությունների առաջնորներն են` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Տարո Կոնոն, մեկնաբանելով ասիական սեգմենտում ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ընդգծել է, որ Aegis Ashore հակահրթիռային պաշտպանության վերգետնյա համալիրների տեղակայումը ուղղված է ոչ թե ՌԴ-ի դեմ, այլ ԿԺԴՀ-ի հրթիռային սպառնալիքից պաշտպանությանը:
Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային խորհրդի» , ինչպես նաև «Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցությունների նախաձեռնությամբ ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների դեմ ուղղված հաջորդ հանրահավաքը նշանակվել է մարտի 31-ին: