Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը կոչ է արել կրիպտոարժույթների շուկան կարգավորել գլոբալ մակարդակով, այլապես այդ շուկան խիստ կքրեականացվի։
Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը մարտի 14-ին կայացած հեռուստաբանավեճերում որպես ազգային գաղափար է առաջարկել ձգտումը դեպի եվրոպական արժեքները՝ ազատությունը, օրենքի առջեւ հավասարությունը եւ բարձր կենսամակարդակը:
Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին պաշտոնական այց կկատարի Կոպենհագեն։
Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն նախապատրաստում են միջկորեական գագաթնաժողովը, որը պլանավորված է ապրիլի վերջին:
Պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին հանդիպեց Շվեդիայի խորհրդարանի նախագահ Ուրբան Ահլինին և Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին:
Միացյալ Նահանգներին ապագայում կարող է պահանջվել տիեզերական ուժերի ստեղծում՝ որպես զինված ուժերի լիարժեք տեսակ:
«Մետաքսի նոր ճանապարհ» նախագծի իրագործումը աշխարհի համար կապահովի խոշորագույն ենթակառուցվածքային համակարգերից մեկի ստեղծումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 13-ին հայտարարել է, որ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթին նշանակել է պետքարտուղարի՝ հանրային դիվանագիտության հարցերով տեղակալի պաշտոնակատար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ քննարկել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման միջադեպը:
Սիրիացի զինծառայողները մարտի 13-ին գրավել են Քադամ թաղամասը, որը գտնվում է Դամասկոսի հարավային ծայրամասում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ մինչեւ ուշ երեկո շարունակվում էր ԱԺ «Ելք» խմբակցության նիստը: Իսկ քննարկումների թեման դաշինքի կողմից Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի ձեւաչափի մասին որոշումն էր:
«Ժամանակ» թերթը գրում է, թե «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարող է խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվել, եթե Ազատության հրապարակ գնալու նրա որոշման շուրջ դաշինքի երեք կուսակցությունները ընդհանուր որոշում կայացնեն:
Մարտի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի եւ դիվանագիտական անձնակազմի հետ:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին այցելել է Վաշինգտոնում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն եւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանում ներկայացված բոլոր չորս խմբակցությունները հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ՝ ընդունել հայտարարություն Հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները դատապարտելու վերաբերյալ:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրվելուց հետո մտադիր չէ հանդիպումներ ունենալ քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, ինչպես դա արեց նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը: Նիստը ընթացել է փակ ռեժիմով: Թե ինչու փակ, անհայտ է:
«Բոլոր ՀՀԿ-ականները, ընդդիմությունը, քաղաքագետները, քաղտեխնոլոգները 100%-ով համոզված են, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից հետո կնստի վարչապետի աթոռին: Բոլոր գործողությունները, կիսաքողարկված ու բացահայտ հայտարարությունները դրան են հանգում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարման ներկայիս մոդելը, ավելի շուտ՝ ապրիլի 9-ից ներդրվող մոդելը ավելի շուտ ճգնաժամայի՞ն, թե՞ հակաճգնաժամային մոդել է իշխող համակարգի համար, որը գտնվում է տնտեսական եւ քաղաքական բարդ խնդիրների ու ռեսուրսների սպառման հանգուցային մի կետում եւ ունի էֆեկտիվության բարձրացման սուր խնդիր:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Գագիկ Հարությունյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունը ծավալելու է մի քանի անգամ աճուրդի հանված, բայց այդպես էլ չվաճառված ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության շենքում:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում իշխանական հիերարխիան՝ ըստ ավագության պետական բարձրաստիճան պաշտոնների, ուշագրավ դասավորվածություն է ունենալու:
Պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդը, որը հայտնի է որպես Սթորմի Դենիելս (Stormy Daniels), պատրաստ է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին վերադարձնել այն 130 հազար դոլարը, որը, նրա խոսքով՝ ինքն ստացել է իրենց ինտիմ կապի վերաբերյալ տեղեկատվության չհրապարակման համար:
Մարտի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը ՌԴ Դաշնային խորհրդում աչքի ընկավ ուժի ցուցադրության արտահայտված տարրերով, որոնք Արևմուտքում միջուկային սպառնալիք և ՌԴ ապագա ղեկավարության նոր արտաքին քաղաքականություն որակվեցին։
Բրիտանական որևէ ԶԼՄ Ռուսաստանում չի աշխատի, եթե Լոնդոնը RT հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցնելու որոշում կայացնի:
Կանադացիները բելգիական դրոշը գերմանականի հետ են շփոթել Բելգիայի Ֆիլիպ թագավորի՝ Կանադա պաշտոնական այցի շրջանակներում կայացած միջոցառմանը:
Ոչ ոք չի կարող միջուկային գերտերությանը ներկայացնել 24-ժամյա վերջնագրեր:
Սանկտ Պետերբուրգում բազմահարկ բնակելի շենքում պայթյուն է որոտացել, որից հետո բնակարաններից մեկն ամբողջությամբ այրվել է:
«Ադրբեջանը մերժում է ԵԱՀԿ առաջարկները, հետաքննական մեխանիզմները և բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ հնարավոր է՝ պատերազմի վերսկսման փորձ լինի նախորդից ոչ պակաս ծավալներով ապագայում»:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերին աջակցող խմբի անդամներ Ֆրենկ Փալոնեն, Ադամ Շիֆը և Ջիմ Կոստան Ադրբեջանում, մասնավորապես Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ:
ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի Հանրապետության նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, տեղեկացնում են Արմեն Սարգսյանի գրասենյակից: