
Ֆինլանդիան դարձել է ՄԱԿ-ի վարկածով աշխարհի ամենաերջանիկ երկիրը

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, Ֆինլանդիան հայտարարվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը: The World Happiness Report զեկույցում գնահատվում են աշխարհի 156 երկրներ, որտեղ հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի սպասվող տեւողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան եւ այլ ցուցանիշներ:
«Ֆինլանդիան առաջին անգամ է առաջին տեղը գրավել այս հաշվետվությունում: Նորվեգիան, որն առաջատարն էր նախորդ զեկույցում, իջել է երկրորդ տեղը»,- ասված է ՄԱԿ-ի զեկույցում:
Լավագույնների տասնյակ են մտել Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան եւ Ավստրալիան, ճշտվում է փաստաթղթում:
«Հյուսիսային երկրները, որոնք զբաղեցնում են այս վարկանիշի վերին մասը, ցույց են տվել, որ իրենք իրոք լավ պայմաններ են ստեղծել մարդկանց կյանքի համար»,- նշել է Կոպեհանգենի Երջանկության գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Մեյք Վիկինգը, որի խոսքը մեջբերում է Ilta-Lehti թերթը: Առաջին անգամ նման զեկույց է հրապարակվել 2012 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: