Բաժիններ՝

Իսրայելական տանկերը կրակ են բացել պաղեստինյան գրոհայինների դիրքերի ուղղությամբ

Իսրայելական տանկերը կրակ են բացել պաղեստինյան գրոհայինների դիրքերի ուղղությամբ՝ ի պատասխան հերթական պայթյունի, որ տեղի է ունեցել Գազայի հատվածում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Միջադեպը, որն ավարտվել է առանց իսրայելական կողմի կորուստների, ընթացիկ ամսվա ընթացքում արդեն չորրորդն է:

«Պայթուցիկ սարքը գործարկվել է Գազայի հարավային հատվածում: Այդ հատվածում պայթյունի պահին իսրայելցի զինվորականներ չեն եղել: Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը կրակ են բացել «Համաս» ահաբեկչական խմբավորմանը պատկանող դիտարկման կետի ուղղությամբ»,- ասված է Իսրայելի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Իսրայելը տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը գցում է «Համաս» իսլամիստական շարժման վրա՝ հորդորելով ապահովել հրադադարի պահպանումը պաղեստինյան բոլոր խմբերի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս