
Ճապոնիայում խոսվել է ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերի տեղադրման մասին

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Տարո Կոնոն, մեկնաբանելով ասիական սեգմենտում ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ընդգծել է, որ Aegis Ashore հակահրթիռային պաշտպանության վերգետնյա համալիրների տեղակայումը ուղղված է ոչ թե ՌԴ-ի դեմ, այլ ԿԺԴՀ-ի հրթիռային սպառնալիքից պաշտպանությանը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ինչ վերաբերում է Aegis Ashore-ի տեղակայմանը, մենք ռուսական կողմին բացատրել ենք, որ դա կարևոր է ԿԺԴՀ-ի միջուկային և հրթիռային ծրագրի հետ կապված խնդրի լուծման համար»,-NHK հեռուստատեսությունը մեջբերում է Տարո Կոնոի խոսքը:
Վերջերս ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վիետնամական և ճապոնական ԶԼՄ-ներին հայտարարել էր, որ գլոբալ համակարգի ասիական սեգմենտում, այդ թվում Ճապոնիայում և Հյուսիսային Կորեայում, ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության ընդլայնումն ուղղակիորեն կապված է Ռուսաստանի ազգային անվտանգության ապահովման հետ: