Բաժիններ՝

Օձեր վարժեցնողը մահացել է կոբրայի խայթոցից

Մալայզիայի բնակիչ Աբու Զարին Հուսինը մահացել է կոբրայի խայթոցի հետեւանքով: Ինչպես հաղորդում է «Լենտա» էլեկտրոնային կայքը, այս մասին գրել է Free Malaysia Today-ը:

33-ամյա տղամարդը օձեր վարժեցնող էր եւ գլխավորում էր փրկարար ծառայության թունավոր կենդանիների որսով զբաղվող հատուկ ստորաբաժանումը:

Օձը կծել է Հուսինին Բենտոնգե քաղաքում, որտեղ նա փորձում էր բռնել օձին: Բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը: Մի քանի տարի առաջ կոբրայի խայթոցի հետեւանքով Հուսինը մի քանի օր կոմայի մեջ է հայտնված եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031