
Չարաճճի փղիկը նստել է ամերիկուհի զբոսաշրջիկի ծնկներին

Թաիլանդում չարաճճի փղիկը նստել է ամերիկուհի զբոսաշրջիկի ծնկներին, որը փաղաքշել էր նրա կնճիթը: Տեսանյութի վրա ուշադրություն է դարձրել Daily Mail հրատարակությունը: Ամերիկյան Վիրջինիա նահանգից զբոսաշրջիկ Հաննա Ֆրենչիքը Թաիլանդում իր արձակուրդն անցկացնելիս էկսկուրսիա է գնացել Չիանգմայ քաղաքում գտնվող փղերի ֆերմա:
Նա այնտեղ ուշադրություն է դարձրել փղիկներից մեկի վրա, որը վազելով մոտեցել է իրեն: Ֆրենչիքը փաղաքշելով թեթեւակի խփել է նրա կնճիթին, բայց սիրառատ փղիկին դա քիչ է թվացել. նա ծիծաղող կնոջը տապալել է ցեխի մեջ, պառկել նրա վրա եւ նստել նրա ծնկներին: «Դա ամենադյութիչ եւ երջանիկ պահն էր իմ կյանքում, որը բառացիորեն փոխեց այն»,- խոստովանել է ամերիկուհին: