Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները մասնակցում են Ռուսաստանի նախագահի ընտրություններին

ՌԴ նախագահական ընտրությունների համար Շիրակի մարզում գործում է 4 ընտրատեղամաս, որից 3-ը 102-րդ ռազմակայանի տարածքում, իսկ 4-րդը Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի տարածքում: Հյուպատոսարանի տարածքում տեղակայված թիվ 8031 ընտրատեղամասում, ինչպես և պահանջվում էր ըստ օրենքի, 1-ին ընտրողների առաջ դուռը բացվեց ժամը 8:00-ին:

Հենց այս տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև Գյումրիում ՌԴ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, որը նաև ի պաշտոնե հանդիսանում է ԸԸՀ-ի նախագահ:

Քվեատուփերը 2-ն են՝ մեկը՝ ընտրատեղամասում տեղակայված, իսկ մյուսը՝ շրջիկ, որը նախատեսված է հաշմանդամություն ունեցողների համար: Շրջիկ՝ ավելի փոքր քվեատուփն մարտի 18-ին լինելու է նաև Ալավերդիում, Վանաձորում և Գյումրիում:

«ՌԴ հաշմանդամություն ունեցող 6 քաղաքացի նախապես նշել էին իրենց ընտրությանը մասնակցելու ցանկության մասին, և հանձնաժողովի 2 անդամ ու մեկ դիտորդ այս պահին քվեատուփը տանում են նրանց մոտ»,- ասաց հանձնաժողովի նախագահը՝ փաստելով, որ, այս պահի դրությամբ, ընտրություններն անցնում են նորմալ և բավականին ակտիվ:

Այս ընտրատեղամասերում հիմնականում քվեարկելու են Լոռու և Շիրակի մարզերում բնակվող ՌԴ քաղաքացիները:

Տեսանյութեր

Լրահոս