Մաշկի տարբեր գույնով երկվորյակները գանգատվել են խտրականությունից
Մեծ Բրիտանիայից մաշկի տարբեր գույնով երկվորյակ քույրերը գանգատվել են խտրականությունից: Այս մասին հայտնել է The Sun հրատարակությունը: Բիրմինհամ քաղաքից Մարսիա եւ Միլլի Բիգզ քույրերը 2006 թվականի հուլիսին ծնվել են միջռասայական ընտանիքում միանգամայն միատեսակ:
Սակայն մի քանի ամիս անց Միլլիի մաշկը թխացել է, իսկ մազերը՝ գանգրացել, մինչդեռ Մարսիան կապուտաչյա շիկահեր է մեծացել: Աղջիկները, որոնց 11 տարին լրացել է ամռանը, խոստովանում են, որ իրենց ազգակցությանը հաճախ չեն հավատում: «Մարդիկ մշտապես մեզ ընդունում են որպես լավագույն ընկերուհիների, իսկ երբ իմանում են, որ մենք երկվորյակներ ենք, շատ են զարմանում»,- նշում է Մարսիան:
Նրա քրոջ խոսքով՝ մարդիկ իր նկատմամբ իրենց վերաբերմունքը դեպի լավն են փոխում, երբ իմանում են, որ իրենք քույրեր են: Նրանց մայրն ստիպված է եղել գնալ դպրոց՝ ուսուցիչներին համոզելու, որ աղջիկները չեն խաբում: Մոր խոսքով՝ աղջիկներն ամեն ինչ անում են միասին, բայց նրանց բնավորությունները խիստ տարբերվում են: Միլլին սիրում է զուգվել եւ հրամաններ տալ, իսկ Մարսիան գերադասում է սպորտը եւ ակտիվ խաղերը: Աղջիկների հայրը նշել է, որ ոչ մի խնդիր չի տեսնում նրանց տարբերությունների մեջ: