
Վատ եղանակի պատճառով Լոնդոնում տասնյակ չվերթներ են հետաձգվել

Ձյան և քամու ուժգնացման հետևանքով ավիաընկերությունները Լոնդոնից մեկնող տասնյակ չվերթներ են հետաձգել: Այդ մասին փաստում են Լոնդոնի օդանավակայանները:
«ՌԻԱ Նովոստի»-ն, տեղեկացնում է, որ, մասնավորապես, Հիթրոու օդանավակայանում ավիափոխադրողները հետաձգել են չվերթները մայրցամաքային Եվրոպա և Էդինբուրգ:
Հարաբերական տաք եղանակից հետո շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայում շաբաթ օրը կտրուկ ցրտել է: Երկրի տարբեր հատվածներում ձյուն է տեղում և ուժգնանում է քամին:
Ներկայումս բրիտանական մայրաքաղաքում ձյուն է տեղում, իսկ ջերմաստիճանը նվազել է` հասնելով զրո աստիճանի: Բրիտանական օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ ջերմաստիճանը կնվազի մինչև հինգ աստիճան: