
«Այ սա եմ ուզում». Արամ Սարգսյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Ելք» դաշինքի սկզբնավորման պահին արված այս լուսանկարը, որում դաշինքի անդամ երեք կուսակցությունների առաջնորներն են` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:
Լուսանկարի հետ Արամ Սարգսյանը թողել է հետրյալ գրառումը. «Այ սա եմ ուզում և վստահ եմ, որ սա շատ ավելի կարևոր, շատ ավելի երկարատև ու պիտանի է լինելու մեր հայրենիքին, քան առօրեական կարևորություն ունեցող փողոց դուրս գալ-չգալը»: