«Սասուն-Տարոն» հայրենակցական միությունը հայտարարություն է տարածել երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին
ՀՀ Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման գործողությունների վերաբերյալ:
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունը հայատարարում է իր վճռական պաշտպանությունը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և 2018 թ. ապրիլի 21-ի նրա hայտարարությանը` կապված Հայաստանում առկա ներքաղաքական իրադրության հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
«Բոլոր կողմերը միասին պետք է հավաքվեն բանակցային սեղանի շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ֆրանսաբնակ քաղաքական վերլուծաբան Կայծ Մինասյանը:
Երդվյալ ազատամարտիկների միությունը հայտարարություն է տարածել երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին:
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի համատեղ շնորհավորական ուղերձը վարչապետ Սերժ Սարգսյանին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել է 36 կազմակերպությունների և անհատների հայտարարությունը՝ Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Դժվար է ասել՝ միայն հայաստանյա՞ն ծագում ունի այս շարժումը, թե՞ չէ, որովհետև սկզբնական շրջանում բավականին լավ լուսաբանվում էր արևմտյան մամուլի կողմից, բայց հիմա մի քիչ քչացել է: Նաև պետք է ֆիքսենք այն փաստը, որ, եթե «Էլեկտրիկ-Երևանից» առաջ ռուսական լրատվամիջոցներն առավոտից երեկո Հայաստանում էին և այստեղ Մայդան էին փնտրում, հիմա ռուսական լրատվամիջոցներն ընդգծված չեզոքությամբ են անդրադառնում սրան և այստեղ Մայդան չեն տեսնում»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանել է «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան խորը մտահոգություն է արտահայտում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:
Իշխանության կողմից այս պրոտեստին հակազդելու տակտիկան մի շարք հարցեր է առաջացնում: Չէ՞ որ արդեն հասկանալի է, որ բերման ենթարկելով և արգելքներով՝ այս բողոքը չես կանգնեցնի: Դա նույնն է, երբ փորձես կրակը հանգցնել բենզինով: Անարդյունավետ է, և գրգռվածությունն աճում է: Կարծում եմ` առաջիկա մի քանի օրը որոշիչ են լինելու: Իշխանությունները պետք է ելք գտնեն:
Բեռլինում բողոքի ակցիա է ընթանում Հայաստանի դեսպանատան դիմաց։ Բողոքի ակցիային մասնակցում է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստեղծված իրավիճակը չափազանց մտահոգիչ է։ Քաղաքական հարթակում ռացիոնալ ու ազնիվ քննարկումներն ու լուծումները մեր ազգային-պետական շահերի տեսանկյունից այլընտրանք չունեն, ինչի մասին եղել են հայտարարություններ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ապրիլի 20-ին Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ գործընկերների հետ։
Հայաստանում տեղի են ունենում պատմական իրադարձություններ, որոնց հիմքում տասնամյակներով կուտակված անարդարությունների և բարքերի դեմ դժգոհության պոռթկումն է։ Փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր ցուցարարների կորիզը կազմում են ուսանողներն ու երիտասարդությունը, որոնք ձգտում են նոր մթնոլորտ ու նոր հասարակություն ձևավորել։
Երևանի փողոցներում և հանրապետության մարզերում չդադարող բողոքի ցույցերի և հանրահավաքների մասին 168.am-ը լսել է գրող Լևոն Ջավախյանի դիրքորոշումը.
«Մենք սա անում ենք՝ անդառնալի կորուստներից խուսափելու համար, որ այս տարիների ընթացքում եղել են»,- անդրադառնալով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Ադրբեջանի խորհրդարանը նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Նովրուզ Մամեդովին ապրիլի 21-ին հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում:
Երեկ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել էր Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով հստակեցնել՝ ի՞նչ է նա հասկանում՝ «թավշյա հեղափոխություն» ասելով:
Հայաստանի Քրիստոնեա- Դեմոկրատական Միությունը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Ավելի քան երեք տասնյակ մտավորականներ շնորհավորել են Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, տրանսպորտային միջոցների և կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, ինչպես նաև բնակելի տների շրջակայքում տեղադրվող 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքեր…
Երկրապահ կամավորականների միությունը ողջունում է երկխոսություն սկսելու՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը և կոչ է անում քաղաքական բանավեճի կողմերին՝ «Քայլ արա» շարժմանը եւ ՀՀ իշխանությանն անհապաղ, առանց նախապայմանների սկսել բանակցություններ, որի արդյունքում կլիցքաթափվի քաղաքական շիկացած մթնոլորտը:
168.am-ի զրուցակիցն է Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերի վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով գլխավոր վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Քիչ առաջ քայլերթի ժամանակ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայտարարություն չունի:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։